«Կարևոր չէ՝ ով կնշանակվի ՄԻՊ պաշտոնում»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վաղուց ժամանակն է Հայաստանում վերացնել ՄԻՊ կառույցը: Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ մեր երկրւոմ չպետք է լինի մարդու իրավունքնեևի պաշտպանի պաշտոն. «Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը հենց մարդու իրավունքների պաշտպանն է, դրա համար նա ունի նաև լծակներ՝ իրավապահ մարմիններ, պաշտոնյաներ, ովքեր պետք է կանխեն  մարդու իրավունքների խախտումը մեր երկրում: Իսկ քանի որ Սովետական միությունից հետո Հայաստանը պետք է անցումային շրջան ունենար, մարդու իրավունքների դաղափարը հասանելի դարձնելու, քարոզչական նկատառումներով արժեր ունենալ նման պաշտոն»:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ում մարդու իրավունքների երկրորդ պաշտպանը խոսքի ազատությունն է և հասարակական կազմակերպությունները. «Այն, ինչ նախագահը չի նկատել, պետք է  նկատեին հասարակական կազմակերպությունները։ Իսկ հիմա այն միջոցները, որ հատկացվելու են մարդու իրավունքների պաշտպանի բյուրոկրատական համակարգին հարկավոր է գրանտի տեսքով բաժանել ՀԿ-ներին, որպեսզի մենք չասենք՝ օտար երկրից կամ անհայտ պատվիրատուներից են սնվում մարդու իրավունքներին հետևող կազմակերպությունները կամ մտավորականները, այդ կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն մեր պետությանն ու հասարակությանը: Արդարադատության նախարարությանը պետք է  հաշվետվություն տան, թե ինչի վրա են ծախսում իրենց հատկացված գումարները»:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նույն կարծիքին է. «Պարոն Արշակյանի ասածը շատ տրամաբանական է, և եթե երկրում հավասարություն լիներ, այդ ինստիտուտի կարիքը չէր լինի։ ժողովրդավարության տեսակետից այսօր գտնվում ենք շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան 90-ական թվականներին»։

Նա ընդգծեց՝ Հայստանը դեռ մարդակենտրոն երկիր չէ,  ու քանի այդպես չէ, պետք  է մտածել` ինչ տիպի մարդու իրավունքների պաշտպան է պետք. « Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերին ատյաններն ուզում են ունենալ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի նման մի պաշտպան: Ուզում են ունենալ մի անձնավորություն, որը հասարակության մեջ ու միջազգային ասպարեզում հեղինակություն կվայելի և միաժամանակ որևէ բանով երբևէ չի ընդվզի այն բոլոր խախտումների դեմ, որոնք տեղի են ունենում: Նման բան չի լինում: Ամենակարևորը ճիշտ կողմնորոշումն է»:

Կարդացեք նաև

Ազատ Արշակյանի կարծիքով՝ կարևոր չէ՝ ով կնշանակվի  ՄԻՊ պաշտոնում. «Կեղծ օրակարգ է: Ամեն ինչ անտաղանդ ու գռեհիկ է արվում»:

Ռ. Բաբայանն էլ ասաց՝ եթե արմատական փոփոխություն են ուզում, ապա  Սովետական միության նախկին քաղբանտարկյալների մեծ մասը կարող է ՄԻՊ պաշտոնը զբաղեցնել. «Քաղբանտարկյալները արժանի են հատուկ վերաբերմունքի և հարգանքի, որովհետև դուրս գալ մի ամբողջ կայսրության դեմ ու դուրս գալ մի կուսակցության դեմ, տարբեր բաներ են: Կան նաև բազմաթիվ ՀԿ-ների ղեկավարներ, որոնք այս տարիներին ապացուցել են, որ իրենք ուշադիր են բոլոր հարցերի հանդեպ»:

 

Տեսանյութեր

Լրահոս