Բաժիններ՝

Արթուր Աբրահամը լավագույնն է Գերմանիայում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը հայտնում է, որ հայ բռնցքամարտիկը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Գերմանական «BoxSport» ամսագրի կողմից ընտրված ժյուրիի, ինչպես նաև երկրպագուների շրջանում կատարված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Արթուրն այս մրցանակը ստանում է արդեն 7-րդ անգամ:

Մրցանակի է արժանացել նաև Արթուրի մարզիչը՝ Ուլի Վեգները: Նա ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ: Սա Վեգների 13-րդ հաղթանակն է:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29