Ի՞նչ կպատահի, եթե ամեն առավոտ մեղրով խնձորի բնական քացախ խմեք

Հավանաբար լսել եք, որ օրական մեկ խնձորը  մոռացնել է տալիս բժիշկների մասին: Իրականում խնձորի բնական քացախի և մեղրի համադրությունը շատ հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման բանալին է: Խնձորի քացախը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է մարսողական խնդիրների, ավելորդ քաշի և հոդացավերի դեպքում: Մեղրն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկանիշներ, որոնք օգնում են մի շարք հիվանդությունների դեպքում: Մեղրը նաև օգնում է կոկորդի ցավերի դեպքում:

Այս երկու բաղադրիչների խառնուրդը մի շարք օգտակար տարրեր է պարունակում, որոնք պայքարում են ինֆեկցիաների, բորբոքումների և մի շարք հիվանդությունների դեմ:  Այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը հետևյալ ազդեցությունը կունենա ամբողջ օրգանիզմի վրա.

  • Կնվազեն հոդացավերն ու բորբոքումները
  • Կանցնի այրոցը
  • Կլավանա մարսողությունը
  • Էներգիայի հոսք կզգաք
  • Կիջնի արյան բարձր ճնշումն ու կնվազի խոլեստերինի մակարդակը
  • Ավելի լավ մաշկ կունենաք
  • Կանցնի բերանի տհաճ հոտը
  • Կկորցնեք մի քանի ավելորդ կիլոգրամներ

Հիվանդ ժամանակ մեր օրգանիզմի թթվայնության մակարդակը բարձր է: Իսկ երբ ժամանակակից աշխարհի սնունդը՝ արագ սնունդը, վերամշակված ուտելիքները, ներթափանցում է մեր օրգանիզմ, թթվայնությունն էլ ավելի է բարձրանում: Խնձորի քացախի և մեղրի համադրությունն օգնում է կարգավորել օրգանիզմում թթվային և ալկալային բալանսը:

Շատ կարևոր է բնական մեղրի և խնձորի քացախի օգտագործումը: Սովորական քացախը միևնույն ազդեցությունը չի ունենա՝ ինչ խնձորինը:

Կարդացեք նաև

Մեղրի և խնձորի բնական քացախի համադրությունը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է

  • 1 թ/գ մեղր
  • 1 թ/գ-ից 1ճ/գ խնձորի քացախ
  • 1 բաժակ ջուր

Այս խառնուրդը պետք է խմել առավոտյան՝ ուտելուց 20-30 րոպե առաջ:

Քանի որ խնձորի քացախի մեծ քանակության օգտագործման դեպքում օրգանիզմում նվազում է կալիումի մակարդակը, և, բացի այդ, խնձորի քացախը չի կարելի օգտագործել որոշակի դեղամիջոցների հետ, խորհուրդ ենք տալիս խառնուրդն օգտագործելուց  առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս