
«Չելսին» 4-ամյա պայմանագիր կառաջարկի Մասիմիլիանո Ալեգրիին

Լոնդոնցիները շարունակում են նոր գլխավոր մարզիչ փնտրել:
Մինչև մրցաշրջանի ավարտը «Չելսին» կգլխավորի Գուս Հիդինգը, բայց ամռանը լոնդոնցիները կնշանակեն նոր մարզչի: Ըստ Calciomercato-ի տեղեկության՝ պաշտոնի թեկնածու է հանդիսանում Մասիմիլիանո Ալեգրին, ում 4-ամյա պայմանագիր կառաջարկեն` տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:
«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են հանդիսանում նաև Խորխե Սամպաոլին, Դիեգո Սիմեոնեն, Մանուել Պելեգրինին և Անտոնիո Կոնտեն:
48-ամյա Ալեգրիի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը:
Թուրինցիների հետ Մասիմիլիանոն հաղթել է Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը