Բաժիններ՝

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 3-րդ տուրում հայտնի են

Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:

Մրցաշարի երրորդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը` Խորվաթիայի հավաքականի հետ:

Նախորդ երկու տուրերում Հայաստանի երկու հավաքականներն էլ հաղթանակ են տոնել:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930