Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին, ազատվելով հին սխալների կրկնությունից:
«Պատերի վրա ջրի կաթիլներ են: Հոսանքն են քաշում, ամռանը կչորանա, նոր կշարունակենք շինարարությունը: Մյուսներն իրենց տներում են ապրում, միայն մենք ենք վարձով ապրում, քանի որ այդտեղ ապրել հնարավոր չէր»:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս մասին կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին:
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հունվար ամիսը՝ դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու:
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց գործընկերներին` Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ` ցանկանալով լավ տոներ:
«Ամեն ինչ նորմալ է, վերջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից այսօր իրականացրած դիվերսիոն հարձակման մասին։
«Ռեալ շատ կարևոր հանձնարարական է` պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոփոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալական անապահովության դաշտում հայտնվել և այդ իսկ պատճառով մեև սոցիալական նպաստների թիվն աճում էր, չէր հասնում նրանց, ում մոտ կարիք կար, դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու ցանկությունը»,- ասաց վարչապետը:
Սառը եղանակին, որքան էլ տաք հագնվեք, տաք ըմպելիքներ խմեք կամ վիտամիններ օգտագործեք, միևնույն է, հիվանդանում եք, քանի որ վիրուսը ոչինչ հաշվի չի առնում:
Մասնագետը կոչ արեց հանրային սննդի կազմակերպություններին, որոնք այս օրերին պատրաստում են աղցաններ, պահպանել հիգիենայի կանոնները, մինչև օգտագործելը դրանց վրա չլցնել մայոնեզ կամ թթվասեր։ «Միայն մատուցելուց առաջ է կարելի համեմել աղցանները, քանի որ դրանք 6-7 ժամ մնում են սեղանին, ախտահարվում են տարբեր մանրէներով։ Հետագայում կարող են արձանագրվել սննդային թունավորումներ»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր էր հղել իր ակումբակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ անվանելով նրան կրունկով փոխանցումների արքան: «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղից հետո Մխիթարյանը ևս խոսել է իր ակումբակցի մասին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, երաժիշտ Վահան Արծրունին և գրականագետ Դավիթ Գասպարյանն ամփոփեցին անցնող 2016 թվականը՝ հարցադրումներով՝ ի՞նչ տվեց տարին մշակութային կյանքին, ի՞նչ վերցրեց դրանից, ի՞նչ սպասել հաջորդից:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. հունվարի 1-ից ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«Առաջին դեպքում պետք է արձանագրել մշակութային դաշտի հստակ սեգմենտավորում: Դրանցից մեկը մենք տեսանք նախագահի հետ հանդիպման ժամանակ, թե ինչպես ինքնադրսևորվեցին բյուջեից տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչները: Այստեղ նախագահի ուղերձն ակնհայտ էր: Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ, դիտարկում ենք նաև այլ բևեռներ, որտեղ կան մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն բյուջեի հետ, և նմանապես որևէ սպասելիքներ ևս չունեն դրանից, ինչպես նաև ցանկություն առնչվելու այդ ոլորտների հետ»:
Օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակեց 2016 թվականի լավագույն մարզիկների տասնյակը։ Նշենք, որ այդ տասնյակը գլխավորում է Ռիո դը Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը մրցաշրջանի լավագույն մարզիկի կոչմանն է արժանանում երրորդ տարին անընդմեջ։
«Չկա առավել բարձր արժեք, քան լեզվի որակի պահպանումը, և, եթե լեզվի որակն ընկնում է, ուրեմն իմացեք, այստեղ ևս ոտնահարվում է մեր ազգային արժանապատվությունը: Ես չեմ ուզում ասել՝ լավատե՞ս եմ, թե՞ վատատես: Ես իրատես եմ, և մեր իրականությունն այսօր սա է»:
2017թ. Ռուսաստանը կարող է փորձել վերադարձնել իր ազդեցությունը հետխորհրդային տիրույթում։ Այն թուլացել է 2014թ. Եվրամայդանի իրադարձություններից և Ուկրաինայի ձգձգված հակամարտությունից հետո, սակայն 2016-ին հակառուսական արևմտյան ճակատը ցնցվեց։
168.am-ի հարցադրմանն ի պատասխան, թե այդ աճից որքա՞նն է հայկական արտադրանքի շնորհիվ, քանի որ շատ են դեպքերը, երբ երրորդ երկրներից ներկրված ապրանքն արտահանվում է ԵՏՄ երկրներ և ցույց է տրվում որպես արտահանում, Ս.Կարայանը վստահեցրեց, թե այդ աճը պայմանավորված է հենց մեր արտադրության ծավալների ավելացմամբ։
Ըստ Հ. Եղիազարյանի՝ տոնական օրերին սխալ սնվելու առաջին նշանն այն է, որ մենք անընդհատ «ծամում» ենք, ինչի արդյունքում էլ գիրանում ենք։ Նրա խոսքով՝ ստամոքսը չունի այդքան հնարավորություն, որ կարողանա միանգամից այդ ամենն ամբոջությամբ մարսել, դրա համար ճիշտ կլինի ընդմիջում տալ մի քանի ժամ։
Անգլիական «Daily Mail» պարբերականը գրում է. «Մխիթարյանը Սուրբ ծննդյան տոներին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարևոր անձն է, սակայն չի հայտնվել Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում»:
Գաղտնաբառերը կոտրելու համար նախատեսված ադապտերները հնարավորություն են տալիս գտնել նույնիսկ ամենաբարդ գաղտնաբառերը։ Ինչպե՞ս իմանալ, որ գաղտնաբառը կոտրված է և ձեր Wi-Fi-ից արդեն օգտվում են։
Կաղամբը բանջարեղենների թագուհին է: Այս բանջարեղենը ոչ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով, այլև մանրաթելերի, C և K վիտամինների աղբյուր է: Սակայն կաղամբը ոչ միայն օգտակար է այն ուտելիս, այլև արդյունավետ է արտաքին օգտագործման համար:
Ես հասել եմ մարզական գագաթնակետին, հաղթել եմ բոլոր հնարավոր մրցաշարերում, բայց այն նույն ցանկությունն ունեմ, նույն ձգտումն ունեմ նորից ու նորից դառնալու Եվրոպայի, աշխարհի և, ինչու ոչ, նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:
EuroSport-ը Le Buzz խորագրի ներքո անդրադարձել է Մխիթարյանի գոլին՝ նշելով, որ նման հարվածը պարզապես անհավատալի էր:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ երեք ամիս։ Եվ ամանորյա տոներից հետո Հայաստանը կթևակոխի նախընտրական շրջան։ Սակայն առաջիկա ընտրությունները տարբերվելու են Ազգային ժողովի նախորդ ընտրություններից. դրանք լինելու են միանգամայն այլ ընտրություններ՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական դարձած պետության Ազգային ժողովի ընտրություններ։ Դրանք, ըստ էության, լինելու են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրության առաջին փորձաքարը։
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ներկրողին պետք է տուգանեք, և ոչ թե՝ վաճառողին, նախարարն այսպես արձագանքեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրունկով խփած գոլի մասին:
Նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։
Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են: