«Սոցիալական ապահովության ոլորտում պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք կոռուպցիան». Կարեն Կարապետյան

«Սոցիալական ապահովության ոլորտում ահրաժեշտ են բարեփոխումներ ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք կոռուպցիան»,- այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` մի շարք հանձնարարականներ տալով գերատեսչությունների ղեկավարներին:

Ըստ նրա` հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրանց ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական, սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի կոռուպցիոն դրսևորումների, հասնի ամենակարիքավորներին, չաղավաղվի սոցիալական արդարությունը: Վարչապետն անդրադարձավ սոցիալական ոլորտի 6 ծրագրերի.

1. Բժշկասոցիալական փորձաքննական համակարգում փոփոխությունները դեռևս հեռու են ցանակալի արդյունքից, պետք են արմանատական բարեփոխումներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Կ.Կարապետյանը հանձնարարեց` տասնօրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել` ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ անելու մասին` տարանջատելով դիմում գրելու և որոշումներ կայացնելու գործառույթները, որպեսզի քաղաքացին չշփվի որոշումներ կայացնողների հետ, ձևավորել որոշումների կայացման մարմին, վերանայել հաշմանդամության տրամադրման չափորոշիչները, ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու համար:

2. Նպաստների ծրագրերի հասցեականության և արդյունավետության համար բարեփոխել անապահովության համակարգի գնահատման մասով: Կառավարության ծրագրի համաձայն` պետք է արմատապես վերանայվի անապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարին Կ.Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ, ամեն գնով անապահովության 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքների առաջնային կարիքները հոգալու ճիշտ խթանների համակարգ ձևավորելու ուղղությամբ, վերանայել անապահով ընտանիքների առողջապահական ծրագրերի հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ: Հանձնարարելով մարզպետներին և առաջարկելով քաղաքապետերին` անձնական հսկողության տակ վերցնել անապոհվության նպաստների և հրատապ օգնության օրինականության հարցը:

Կարդացեք նաև

3. Զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում առաջակել ֆինանսական միջոցների վերաբաշխում` բարձր և միջին ծախսային ծրագրերից միջոցների ուղղում ցածր ծախս ունեցող ծրագրերին ավելի շատ անձանց աջակցելու համար, զբաղվածության ծրագրերի առավելագույնս օպտիմալացում, ծրագրերի պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին:

4. Կենսաթոշակների ոլորտում` արդյունավետ ծախսերի կատարման համար կարևոր է կենսաթոշակների ճշգրիտ հաշվարկումը, ըստ այդմ` վարչապետն առաջարկեց աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, սոցապծառայության և ՀՀ ազգային արխիվի միջև քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկման վերաբերյալ, աշխատանքի և սոցիալական հարցերի  ու ֆինանսների նախարարներին` ոչ ճիշտ հաշվարկված ստաժի վեր հանման և բացառելու ուղղությամբ, նաև աշխատանքներ տանել աշխատանքային գրքույկների թվայնամցման ուղղությամբ:

5. Ժամանակավոր անաշխատունակության և աշխատող քաղաքացիների մայրության նպաստների արդարացիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՊԵԿ նախագահին առաջարկեց ներկայացնել առաջարկություններ նպաստների նշանակման և վաճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ, առողջապահության նախարարությանը և ՀՀ մարզպետներին` ուժեղացնել հստակությունը բուժ. հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման վերաբերյալ:

6. Մինչև 2 տարեկան երախաների խնամքի նպաստների վերաբերյալ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՊԵԿ նախագահին Կ.Կարապետյանն հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել խնամքի արձակուրդի համար եկամտային ահարկի և սոցիալական վճարների հետ կապված ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ:

«Ռեալ շատ կարևոր հանձնարարական է` պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոփոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալական անապահովության դաշտում հայտնվել և այդ իսկ պատճառով մեև սոցիալական նպաստների թիվն աճում էր, չէր հասնում նրանց, ում մոտ կարիք կար, դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու ցանկությունը»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս