«2017թ. Հայաստանը, հավանաբար, կկրկնապատկի իր համագործակցությունը Ռուսաստանի հետ». Stratfor

2017թ. խորհրդային որոշ երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, կարող են վերանայել իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնը։

«2017թ. Ռուսաստանը կարող է փորձել վերադարձնել իր ազդեցությունը հետխորհրդային տիրույթում։ Այն թուլացել է 2014թ. Եվրամայդանի իրադարձություններից և Ուկրաինայի ձգձգված հակամարտությունից հետո, սակայն 2016-ին հակառուսական արևմտյան ճակատը ցնցվեց։

Brexit-ի հարցով քվեարկությունն ի ցույց դրեց Եվրամիությունում առկա խնդիրները, որոնք թույլ չեն տալիս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, խորը ինտեգրվել ԵՄ-ին և հնարավոր է, կստիպեն նրանց ավելի պրագմատիկ հարաբերությունների անցնել ՌԴ-ի նկատմամբ»,- ասվում է նյութում։

Ինչպես նշվում է, Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթած ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը պարտավորվել է լավացնել շփումները Մոսկվայի հետ։ Ուկրաինան և Վրաստանը, ինչպես նշվում է, դժվար նման քայլի դիմեն, սակայն նրանց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ 2017թ. «կարող է ավելի ավելի պրագմատիկ դառնալ»։

Կարդացեք նաև

Նշվում է, որ որոշ նախկին հետխորհրդային երկրներ արդեն իսկ կապված են Մոսկվայի հետ։ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, հավանաբար, կկրկնապատկեն իրենց համագործակցությունը Ռուսաստանի հետ հաջորդ տարի։

Այդ երկրներից շատերն արդեն իսկ ստորագրել են համաձայնագիր Մոսկվայի հետ՝ անվտանգության ոլորտում ինտեգրացման խորացման նպատակով։
Եվրամիությունում աճող պառակտումը, ըստ վերլուծաբանների, կազդի այնպիսի երկրների փորձերի վրա, ինչպիսիք են Բելառուսն ու Հայաստանը, հետագայում զարգացնել երկկողմ հարաբերությունները դաշինքի հետ։

Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դժվար թե ամբողջությամբ դուրս գան եվրոպական սահմաններից, այդ իսկ պատճառով Ռուսաստանը չի «իշխի» Եվրասիայում։
Stratfor-ի գնահատմամբ՝ բախվելով Արևմուտքի կողմից աջակցության նվազման հեռանկարին՝ Վրաստանն ու Ուկրաինան կարող են փորձել միավորվել հարևան երկրների հետ, ինչպիսիք են Լեհաստանն ու Թուրքիան՝ Կրեմլին դիմակայելու նպատակով։

Սակայն Մոսկվան նույնպես կցուցաբերի զգուշավորություն և չափազանց ագրեսիվ չի գործի ծայրամասային երկրների նկատմամբ, կարծում են վերլուծաբանները։

Տեսանյութեր

Լրահոս