Նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել
                                    Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են:
Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմի և դրա ուղարկած ազդանշաններին, որոնք կօգնեն կանխարգելել ու ճիշտ բուժում նշանակել:
Հաճախ կանանց մոտ ի հայտ է գալիս ձվարանների բարորակ կիստա, որը ժամանակի ընթացքում անհետանում է, սակայն, եթե կիստան սկսի աճել, կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների:
Ձեզ ենք ներկայացնում ձվարանների կիստայի հավանական նախանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
- Որովայնի փքվածություն
 - Աղիների ցավոտ գալարակծկանք (перистальтика)
 - Ամսական ցիկլից առաջ և հետո՝ որովայնի ցավ
 - Ցավ սեռական ակտի ժամանակ
 - Մեջքի ստորին հատվածում ցավեր
 - Կրծքերի գերզգայունություն
 - Սրտխառնոց և փսխում
 
Ինչպես տեսնում եք, որոշ նախանշանները նաև ամսական ցիկլի և նույնիսկ հղիության նշաններ կարող են լինել:
Այնուամենայնիվ, եթե նկատել եք հետևյալ նախանշաններից որևէ մեկը և զգում եք, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ապա պարտադիր կերպով հետազոտություն անցեք.
- Որովայնի հատվածում սուր և սաստիկ ցավեր
 - Մարմնի բարձր ջերմություն
 - Ուշաթափություն և գլխապտույտ
 
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    