«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վարդան Պողոսյանն է
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ երեք ամիս։ Եվ ամանորյա տոներից հետո Հայաստանը կթևակոխի նախընտրական շրջան։ Սակայն առաջիկա ընտրությունները տարբերվելու են Ազգային ժողովի նախորդ ընտրություններից. դրանք լինելու են միանգամայն այլ ընտրություններ՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական դարձած պետության Ազգային ժողովի ընտրություններ։ Դրանք, ըստ էության, լինելու են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրության առաջին փորձաքարը։ Ինչ է փոխել երկրի կյանքում Սահմանադրությունն անցած մեկ տարվա ընթացքում, ինչպիսին կլինեն նախընտրական և հետընտրական զարգացումները հաջորդ տարի, որքանով կենսունակ կլինեն Սահմանադրության անցումային դրույթները մինչև 2018 թվականը։
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նախկին հանձնաժողովի անդամ, նոր Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էր, ով ներկայումս զբաղված է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մշակման աշխատանքներով: