Բաժիններ՝

Ուշադրություն. մեքենայություն՝ facebook-ում. այս անձանց մի ավելացրեք ընկերների ցանկ

Marketium.ru կայքը գրում է, որ նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։

Ինչպես է աշխատում մեխանիզմը

Նախ ստեղծվում է իրական պրոֆիլի կրկնօրինակը։ Կրկնօրինակվում են լուսանկարները, ինչպես նաև՝ այլ անձնական տեղեկատվություն։ Ապա չարագործներն ընկերության առաջարկ են ուղարկում զոհի ընկերներին։ Շատերը ծանոթ անուն և լուսանկար են տեսնում ու միանգամից հաստատում ընկերության առաջարկը։ Սակայն դա չի կարելի անել, եթե վստահ չեք, որ սա ձեր ծանոթի երկրորդ հաշիվն է։ Եթե հաշիվը բացվել է չարագործի կողմից, ապա ձեր ընկերների ցանկում հայտնվելու դեպքում այդ անձինք կարող են ձեր անձնական տեղեկատվությունն օգտագործել այլ նպատակներով։

Խորհուրդներ՝ խնդրից խուսափելու համար

Կարդացեք նաև

  1. Ուշադիր եղեք ընկերության առաջարկ ստանալու դեպքում։ Ուշադիր զննեք ձեր ծանոթի հաշիվը։ Համոզվեք, որ նոր առաջարկը չի կրկնում էջը, որն արդեն ունեք ձեր ընկերների ցանկում։
  2. Հիշեք, որ ձեր ընկերների հաշիվները ևս կարող են կոտրվել։ Այդ պատճառով էլ հարկավոր չէ բացել ցանկացած լինք, որ ուղարկում են ընկերները։
  3. Ուշադրություն դարձրեք տառասխալներին։ Չարագործների դեպքում հաճախ հանդիպում են սխալներ։
  4. Հետևեք ընկերների հրապարակումներին։ Զգուշացրեք ընկերոջը, եթե էջում անսպասելիորեն հայտնում են տվյալներ՝ արագ գումար աշխատելու սխեմաների, աստղերի մասնակցությամբ սկանդալների վերաբերյալ, եթե անձը նյութական օգնություն է խնդրում, և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

https://marketium.ru/vnimanie-novyj-vid/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս