
«Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա արժանի է լավագույնին». Մխիթարյանը՝ Իբրահիմովիչի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր էր հղել իր ակումբակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ անվանելով նրան կրունկով փոխանցումների արքան: «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղից հետո Մխիթարյանը ևս խոսել է իր ակումբակցի մասին:
Մխիթարյանը նշել է, որ, չնայած Իբրահիմովիչը 35 տարեկան է, նրա գործողություններից չի երևում նրա տարիքը:
«Իբրայի գործողություններն աննկարագրելի են: Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա արժանի է լավագույնին:
Իբրան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և դրա մասին բոլորը գիտեն»,- նշել է Հենրիխը:
Հիշեցնենք, որ «Սանդերլենդի» դեմ խաղում գոլերի հեղինակ էին դարձել և՛ Մխիթարյանը, և՛ Իբրահիմովիչը: Մխիթարյանը գոլը խփել էր Իբրայի փոխանցումից հետո և նրա ոճով:
Սիրարփի Աղաբաբյան