Բաժիններ՝

«Պարզ չէ, թե ի՞նչ կբերի մեզ 2017 թվականը». Հրանտ Վարդանյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, երաժիշտ Վահան Արծրունին և գրականագետ Դավիթ Գասպարյանն ամփոփեցին անցնող 2016 թվականը՝ հարցադրումներով՝ ի՞նչ տվեց տարին մշակութային կյանքին, ի՞նչ վերցրեց դրանից, ի՞նչ սպասել հաջորդից:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը համաձայն էր բանախոս Դավիթ Գասպարյանի հնչեցրած մտքի հետ.

«Այո, արժանապատվության պակասի խնդիր կա։ Ես մեկ-մեկ ասում եմ՝ մարդ ավելի լավ է մեռնի, քան իր արժանիքները ոտնատակ տա, որովհետև միշտ չէ, որ կյանքն ավելի ճիշտ է, քան մահը։ Արժանապատվությունը շատ կարևոր է և՛ քաղաքական դաշտում, և՛ ընդհանրապես մարդու համար։ Ի՞նչ պետք է սովորի այս ամենից եկող սերունդը։ Անհասկանալի շատ բաներ կան»:

Անդրադառնալով նոր տարվա սպասելիքներին՝ Հրանտ Վարդանյանը նկատում է. «Մենք այսօր բյուջեից մշակույթին ենք հատկացնում միայն 2-3 տոկոս: Հետևաբար՝ պարզ չէ, թե ի՞նչ կբերի 2017 թվականը մեզ: Հարցն այն չէ, մշակույթն ամենաառաջնային ֆինանսավորվող ոլորտը պետք է լինի պետության կողմից, այլ այն, որ պետությունը պետք է այնպես կազմակերպի, որ մշակույթը զարգանա։ Սա ամենօրյա աշխատանք է, և եթե մարդ արեց՝ արեց, եթե չարեց՝ ոչ մի խթան չկա, ոչ մի համախմբում չկա»։
Անդրադառնալով նոր նախարար Արմեն Ամիրյանի կողմից մշակութային կյանքի նորացման փորձերին՝ բանախոսը նկատում է.

Կարդացեք նաև

«Ես ուրախ եմ Մշակույթի նախարարությունում տեսնել Արմեն Ամիրյանին, և, եթե նախարարի հայտարարությունների գոնե 70 տոկոսն իրականանա, ապա այդ ոլորտում իրական փոփոխություններ տեղի կունենան: Ամիրյանը նոր մարդ է՝ նոր հավակնություններով։ Տա Աստված, որ երկրում փոփոխություններ լինեն։ Ես հույս ունեմ, որ նա կոմերցիոն մտածելակերպ ունի, բայց փոփոխությունները երկրի ռազմավարության հարց են, դրանք չեն կարող պայմանավորված լինել միայն մեկ մարդով՝ Մշակույթի նախարարով կամ վարչապետով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս