Կաղամբի տերևը՝ հոդացավերի դեմ

Կաղամբը բանջարեղենների թագուհին է: Այս բանջարեղենը ոչ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով, այլև մանրաթելերի, C և K  վիտամինների աղբյուր է: Սակայն կաղամբը ոչ միայն օգտակար է այն ուտելիս, այլև արդյունավետ է արտաքին օգտագործման համար:

Կաղամբն ունի հակաքաղցկեղային նշանակությունը: Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները՝ այսպիսով կանխարգելելով քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Իրականում, հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն արդյունավետ կերպով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Այս բանջարեղենն ունի նաև հակաբորբոքային նշանակություն: Կաղամբն արդյունավետ կերպով բուժում է այտուցներն ու մաշկային խնդիրները: Կաղամբի տերևները պարունակում են գլյուտամին՝ հզոր հակաբորբոքային բաղադրիչ, որը հանգստացնում է ալերգիաները, հոդացավերը, մաշկային խնդիրներն ու գրգռվածությունը: Հոդացավերը բուժելու համար ձեզ անհրաժեշտ են կաղամբի տերևներ:

Ի՞նչ է պետք անել

Կարդացեք նաև

Կաղամբի տերևներն իջեցրեք եռացող ջրի մեջ, պահեք մի քանի վայրկյան, ապա հանեք: Կաղամբը տեղադրեք ցավող հոդերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մոտավորապես 1 ժամ, կրկնեք պրոցեդուրան օրական 2-3 անգամ: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս