
Ինչպես իմանալ՝ ով է միացել ձեր Wi-Fi-ին

Lifehacker.ru կայքը գրում է, որ գաղտնաբառերը կոտրելու համար նախատեսված ադապտերները հնարավորություն են տալիս գտնել նույնիսկ ամենաբարդ գաղտնաբառերը։ Ինչպե՞ս իմանալ, որ գաղտնաբառը կոտրված է և ձեր Wi-Fi-ից արդեն օգտվում են։
- Wireless network watcher: Սա հնարավորություն է տալիս սքանավորել անվճար ցանցերը և արտացոլում է բոլոր համակարգիչների և սարքերի ցանկը, որոնք այդ պահին միացած են ցանցին։ Հնարավորություն է տալիս նաև պարբերաբար ցանցի սքանավորում կատարել։ Նոր սարքավորումներ հայտնաբերելու դեպքում ծրագիրն ազդանշան է տալիս ձայնային նշանի միջոցով։
- SoftPerfect Wi-Fi Guard։ Սա ևս անվճար հավելված է, որը սքանավորում է Wi-Fi ցանցը՝ հայտնաբերելու համար միացված սարքավորումները։ Եթե գտնվում է անծանոթ սարքավորում, ծրագիրը զգուշացնում է դրա մասին։ Եթե սարքավորումը ձեզ ծանոթ է, կարող եք այն գցել համապատասխան ցանկի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը