Բաժիններ՝

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են

Այս տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են: Ստոկհոլմում հայրարարվել են նրանց անունները, պատվավոր մրցանակը այս տարի ստացել են Սերժ Արոշը (Ֆրանսիա) և Դևիդ Ուայլենդը (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է RBK-ն:  Վերոնշյալ երկու գիտնականները լուրջ հաջողությունների են հասել քվանտային ֆիզիկայում և միմյանցից անկախ մշակել են մեթոդներ, որոնք թույլ են տալիս հետևել մասնկիկներին՝ չխառնելով նրանց քվանտային էությունը:Նրանց հայտնագործության շնորհիվ՝ հնարավոր կլինի ստեղծել աշխարհում ամենաճշգրիտ ժամացույցը, ինչպես նաև ամենաարագ քվանտային համակարգիչները:

Տեղեկացնենք, որ Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901 թվականից: Մրցանակը տրվում է բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, տնտեսագիտության և խաղաղության պահպանման ոլորտներում: Ավանդաբար մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031