Հիվանդացությունն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։

Այսպես, 2012թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 5836 սուր աղիքային հիվանդություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5441-ի դիմաց։

Ամենատարածված հիվանդությունների՝ վերին շնչուղիների սուր ինֆեկցիաների գծով նույնպես պատկերը մտահոգիչ է. այդ հիվանդությունների թիվը 67 265-ից  հասել է 73 045-ի։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը նույնպես շատացել են։ Այս տարվա հունվար-օգոստոսին գրանցվել է ՁԻԱՀ-ի՝ 94 (նախորդ տարվա 51-ի դիմաց), և ՄԻԱՎ-ի 153 դեպք՝  նախորդ տարվա 129-ի դիմաց։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031