Բաժիններ՝

Աղամյանը նորի՞ց է ցանկանում ղեկավարել Նկարիչների միությունը

Նկարիչների միության համագումարը հավանաբար կլինի հաջորդ տարի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Կարեն Աղամյանը: «Դա իմ որոշումով է, կարող է՝ ուզենամ անել, դեռ չեմ որոշել: Օրենքով համագումարը պետք է լինի եկող տարի»,- ասաց նա: Այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը, թե՞ ոչ, Կ. Աղամյանը պատախանեց. «Էնքան տարօրինակ հարց եք տալիս: Ես դեռ այդ մասին չեմ մտածել: Հետո ես չեմ առաջադրելու: Եթե առաջադրեն, ես կմտածեմ՝ համաձայնե՞մ, թե՞ ոչ»: Նկարիչների միության նախագահը հավելեց, որ համագումարն, ըստ միության կանոնադրության, գումարվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ. վերջին համագումարը տեղի էր ունեցել 2008-ին:

«Համագումարը կլինի վարչության որոշումով, և ես չեմ կարող ասել`երբ կլինի այն: Բայց շատ հնարավոր է, որ ես էս տարի անեմ: Եթե ես չուզենամ այլևս կամ կմտածեմ՝ ինչպես էլի… Ժամանակ կա դեռ այդ մասին մտածելու»,- ասաց Նկարիչների միության նախագահը:

Նշենք, որ վերջինս, արդեն երեք ժամկետ է, ղեկավարում է Հայաստանի նկարիչների միությունը: Ի դեպ, Կարեն Աղամյանի դեմ հայց  է ներկայացրել «Աշխարհի հայ նկարիչներ» միավորման նախագահ Ղազար Միրզոյանը: Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, վերջինը նշում է, որ միության նախագահ Կարեն Աղամյանը մոտ մեկ տարի առաջ, առանց իր գիտության, վարչության նիստի ժամանակ հեռացրել է իրեն միությունից: Դրա մասին Ղազար Միրզոյանն իմացել է 8 ամիս անց: Նա պնդում է, որ իր հեռացման փաստաթղթերն ամբողջությամբ կեղծիք են, քանի որ անդամներից ոչ ոք չի իմացել, որ ստորագրում է Ղազար  Միրզոյանի հեռացման փաստաթղթի տակ:

Ղազար Միրզոյանը նշում է նաև, որ Կարեն Աղամյանը 2008-ից մինչ այսօր համագումար չի արել՝ խախտելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ  օրենքը:

Կարդացեք նաև

Նշենք, որ նշված օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կազմակերպության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար, և այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Կազմակերպության ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

«Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամից ոչ պակաս, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով՝ դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նկարիչների միության վերջին որոշմամբ՝ հաջորդ համագումարը պետք է լինի 5 տարի հետո. «Երկու տարին մեկ անգամ մենք ունենում ենք համագումար, ընդհանուր ժողով կամ կոնֆերանս, եթե կազմակերպության անդամների քանակը հարյուրից ավելի է:  2 տարի առաջ մենք արել ենք կոնֆերանս, այս տարի էլ ենք անելու»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս