«Հանրապետություն» կուսակցությունը չի միանալու որևէ նախընտրական միավորման

«Հանրապետություն» կուսակցության անդամները 168.am-ի հետ զրույցում  տեղեկացրին, որ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու նախագահական ընտրություններին: Չնայած կուսակցության համագումարը տեղի է ունենալու երկու ամիս հետո, սակայն այսօր կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի միանալու որևէ նախընտրական միավորման:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031