Կառաջադրեն, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի
Այս շաբաթվանից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները սկսելու են մարզային այցեր կազմակերպել և տեղերում հանդիպել կուսակցության ակտիվի հետ: Առաջին նման հանդիպումը լինելու է հոկտեմբերի 12-ին, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարազատ Արարատ քաղաքում:
«Հանրապետություն» կուսակցությունը նպատակ ունի մինչև տարեվերջ կուսակցական գրասենյակներ բացել բոլոր մարզերում և մեծ բնակավայրերում: Կուսակցության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում ասում են, որ սա այնքան էլ կապ չունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ, քանի որ «Հանրապետություն» կուսակցությունում հակված չեն նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով:
Չնայած, չեն բացառում, որ իրադարձությունների զարգացման որոշակի սցենարի դեպքում հնարավոր է` Արամ Սարգսյանն առաջադրվի: «Հանրապետության» անդամներն ասում են, որ Արամ Սարգսյանի առաջադրումն առավել հավանական կդառնա, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: