Ի դեպ, մամուլը գրում է, որ Ջալալ Հարությունյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, նրան չեն կալանավորել:
Ապրիլի 4-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 3-րդ անգամ է գնացել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Լուրեր եղան, որ նույն օրը հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Օնիկ Գասպարյանը փաստորեն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նախընտրել է համագործակցել ժամանակին իր ասած՝ «բարոյազուրկ ստախոս» իշխանության ներկայացուցիչների հետ, գուցե անգամ հոգու խորքում նրանց համարելով ռազմական գործին չտիրապետող: Բայց գուցե նաև գնահատականները փոխվե՞լ են, ուստի համաձայնել է առնվազն ևս մեկ անգամ հանդիպել քննիչ հանձնաժողովի հետ:
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է արցախցիներին, պատասխանել նրանց հուզող հարցերին: