Տիրան Խաչատրյանը, Մովսես Հակոբյանը, Օսկանյանը չեն կարող չգալ քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները ևս 6 ամսով երկարաձգվեցին, որոշումն այսօր ընդունվեց ԱԺ լիագումար նիստի ժամանակ։

Նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը  դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ ասաց, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առնչությամբ, ի տարբերության այսօրվա ընդդիմության, խուսափողական դրսևորումներ չեն եղել։

«Անձամբ ես շատ եմ կարևորում, որ ընդդիմությունը գոնե այս ավելացված վեց ամիսների փուլին մասնակցի, որովհետև վերջնական փուլը տալու է շատ հարցերի պատասխաններ։ Լավ կլիներ՝ այս մեկ տարվա աշխատանքներին էլ մասնակցեիք, որպեսզի հասկանայիք, որ փակ դռների հետևում որևէ դավադրություն չի պլանավորվում, այդ աշխատանքը մեզ պետք է երկիրն առաջ տանելու և դասեր քաղելու համար։

Շատ քիչ մարդիկ են, որ չեն եկել, բայց համոզված եմ, որ գալու են՝ լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը թե Մովսես Հակոբյանը, չեն կարող չգալ»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031