Հետևելու ենք պաշտոնական ընթացակարգերին. առայժմ այլ մեկնաբանություն չի լինելու. Արցախի նախագահի խոսնակ

Հունիսի 20-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը ելույթի ավարտին պատրաստակամություն հայտնեց հրապարակավ պատասխանել նաև նիստին ներկա պատգամավորների բոլոր հարցերին, իհարկե, դրանց հրապարակայնությունը թողնելով թույլատրելիության սահմաններում: Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հարցուպատասխանին կանդրադառնան մեկ այլ օր՝ հունիսի 27-ին։

Նիստի ավարտից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատրաստվում են հանձնաժողով հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Նիկոլ Փաշինյանից հետո կրկին կարևոր պաշտոնյաներ պետք է գան, կարող եմ ասել՝ Արցախի նախագահին ենք պատրաստվում հրավիրել հանձնաժողով։ Պաշտպանության բանակի հրամանատարի հրավերը պարզապես փոխեցինք, կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գար մի քիչ ավելի ուշ»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը։

Կարդացեք նաև

168.am-ը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց՝ Արցախի նախագահը որևէ ասելիք ունի՞ հանձնաժողովին, և հրավերն ընդունելուց հետո ի՞նչ ձևաչափով է լինելու մասնակցությունը, քանի որ Արցախի ճանապարհն Ադրբեջանի կողմից փակ է։

Հարցերին Լուսինե Ավանեսյանը հակիրճ պատասխանեց.

«Տվյալ հարցում հետևելու ենք պաշտոնական ընթացակարգերին, առայժմ այլ մեկնաբանություն չի լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930