«Նիկոլ Փաշինյանի ելույթներում իրականությունը չկա». Տիգրան Աբրահամյան

«Դավիթ Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովի հետ կապված դիրքորոշումը ամբողջության մեջ չներկայացրեցիք, քանի որ ընդդիմության բացակայությունն այդ կոմպոնենտներից մեկն է, որի մասին Պաշտպանության նախկին նախարարը նշում է։ Չեմ կարծում, որ միակ կաշկանդող հանգամանքն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ կարևոր է համարում, որ տարբեր դերակատարներ քննիչ հանձնաժողով գնալու կամ չգնալու համար իրենց խոսքը հանրությանը հասցնում են և իրենց դիրքորոշումն արտահայտում են։

«Ակնհայտ է, որ նույնիսկ Քննիչ հանձնաժողովի գործընթաց էլ կամ հուն չմտած պայմաններում էլ՝ նույն Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած տարբեր մանր-մունր կալիբրի պաշտոնյաներով, յուրաքանչյուրն անընդատ փորձում է տարբեր մեղավորներ նշանակել, դատական վճիռ դեռ չեղած գործերով մարդկանց դավաճան են անվանում, մեկին դասալիք են անվանում և այլն։ Կարևոր եմ համարում, որ այն նախկին պատասխանատուները, ովքեր ներկայանում կամ չեն ներկայանում Քննիչ հանձնաժողով, իրենց դիրքորոշումը հանրային ձևով փորձում են հիմնավորել։

Մենք մեր դիրքորոշումը Քննիչ հանձնաժողովի նիստերին չմասնակցելու վերաբերյալ արդեն արտահայտել ենք։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի ելույթներում իրականությունը չկա, եղածն էլ մանիպուլացվում է և փորձ է արվում հանրությանը մոլորեցնել»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս