Փաշինյանի հեռացումն է մեր օրակարգը. նա Արցախի և Հայաստանի հարցում այլևս որևէ խնդիր չի կարող լուծել. Աբրահամյան

2021 թվականիընտրություններիցհետո,այսերկուտարվաընթացքում, 44-օրյա պատերազմի և պարտության պատճառների մասին Նիկոլ Փաշինյանին ամենատարբեր ձևաչափերով հղվել են ամենատարբեր հարցերը, հետևապես, Փաշինյանին այդ պատերազմի վերաբերյալ այլևս տալու հարցմենք չունենք. իրականում նրան արդեն հարցեր պետք էտան իրավապահ մարմինները, բայց քանի որ այդ մարմինները հիմա Փաշինյանի գրպանում են, ուստի հարցեր նրան կուղղեն հաջորդ իշխանությունները, այդ ժամանակվա քննիչներն ու դատախազները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի՝ Փաշինյանի մասնակցությամբ նիստին ընդդիմության չմասնակցելու պատճառներին անդրադառնալով՝նման տեսակետ հնչեցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց է տվել, որ այս իշխանության նպատակը ոչ թե 44-օրյա պատերազմի պատճառահետևանքային կապի բացահայտումն է, այլ տարբեր մարդկանց ուղղությամբ մեղավորության սլաքներն ուղղելը, դարակներում դասավորելը և պատասխանատվությունից փախչելը»,-ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ, ինչպես այս հանձնաժողովի նիստին չմասնակցելը, այնպես էլ Կառավարության հետ հարցուպատասխանինչմասնակցելն ամենևին էլ չի վկայումխորհրդարանական ընդդիմության օրակարգի փոփոխության մասին։

«Փաշինյանի հեռացումն է մեր օրակարգը. այս իշխանությունն Արցախի և Հայաստանի հարցում այլևս որևէ խնդիր չի կարող լուծել։ Ընդդիմության խնդիրն է մարդկանց իրավիճակը բացատրելը, բերել նրանց մի վիճակի, ինչը հնարավորություն կտա գնալ կտրուկ փոփոխությունների։ Մի կողմից՝ ընդդիմությունն ունի ժամանակի խնդիր, մյուս կողմից՝ երկրում փոփոխությունների գնալու կամք ունեցողները չեն կարող ժամանակից առաջ ընկնել ու «վառվել»:Ժամանակից շուտ գործընթացի մեջ մտնելը կարող է բերել ծանր հետևանքների և առողջ ուժերի կազմալուծման»,-ասաց Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս