Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ պայքարում է մեծ բռնցքամարտիկի նման
Իրանն ԱՄՆ-ի դեմ պայքարում դրսևորում է մեծ բռնցքամարտիկներին բնորոշ որակներ. Իսլամական Հանրապետությունը պահպանում է պայքարելու կամքը՝ չնայած Վաշինգտոնի բազմաթիվ հարվածներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք չափազանց թուլացել են, բայց դիմադրելու կամքը դեռ պահպանում են։ Դա նման է մեծ բռնցքամարտիկի հետ մենամարտի. քեզ թվում է, թե արդեն հաղթել ես նրան, բայց նա հանկարծ ուշքի է գալիս ու պատասխան հարված հասցնում»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։

