Պաշտպանության նախարար է եղել՝ շատ հանգամանքների հետ կապված հարցեր ունենք հնչեցնելու». Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն էր տարածել և առաջարկում է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով Դավիթ Տոնոյանի այս հայտարարությանը վերաբերող հարցերին, ասաց՝ «չկասկածեք, առաջարկը կքննարկվի, եթե հնարավոր լինի՝ կտան լուծումներ»։
Ի դեպ, հայտարարությունում նախկին ՊՆ նախարարը նաև կասկածի տակ է դնում Քննիչ հանձնաժողովի անկողմնակալությունն ու անաչառությունը, սրան վերաբերող լրագրողների հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Կարող եմ չհամաձայնել Տոնոյանի հետ, եթե նա ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիրը չէ, կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, և եթե անհրաժեշտ է, ապա այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին։
Ինքը Պաշտպանության նախարար է եղել, և շատ հանգամանքների հետ կապված մենք հարցեր ունենք հնչեցնելու։ Այնպես որ, ինչո՞ւ պիտի ինքը ծանոթ լինի մեր աշխատանքներին։ Այ, մենք իր պաշտոնավարման ընթացքում շատ հարցերի պատասխաններ պիտի ստանանք նաև իրենից։ Վերջին հաշվով, ովքեր եկել են, նրանք եկել են հարցերին պատասխանելու, չեն եկել մեզ հարցեր տալու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում