ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կարող է ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ. TRIPP նախագիծը նոր պայմաններում անհեռանկարային է. Գեորգի Ասատրյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի ձևավորման գործում պուրիտանական ժառանգության դերը, «նոր Իսրայելի» գաղափարը՝ որպես ամերիկյան ինքնության հիմք, և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավոր մեսիական բնույթը:

Քննարկվել են նաև Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան սանձազերծված պատերազմի ռազմավարական արդյունքներն ու սահմանված նպատակների իրագործման հարցը, 21-րդ դարի պատերազմների նոր մոդելի ձևավորման հավանականությունը՝ պարբերական կարճաժամկետ հակամարտությունների տեսքով, անվերահսկելի էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև հակամարտության պոտենցիալ ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա սպառնալիքների համատեքստում:

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ քրիստոնեական սիոնիզմի դերին, ինչպես նաև ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների բնույթին՝ արդյո՞ք դրանք գործընկերություն են, թե՞ այլ երկրների գործիքայնացում:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031