«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
2020թ. 44-օրյա պատերազմից և հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելուց հետո Հարավային Կովկասը կրկին վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր տարածաշրջանի։
Հայկական ապրանքանիշները, հատկապես մթերային, Ռուսաստանում ճանաչելի են և պահանջված։ Խոսքը ոչ միայն չրեր և պահածոներ արտադրողների, այլև թարմ մրգեր և բանջարեղեն մատակարարողների մասին է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն՝ «Ռուսաստան-Հայաստան էքսպո-2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ 588.000-ից ավելի ունեցել ենք ներգնա զբոսաշրջային այցելություններ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, որը 2.4 անգամ ավելի է, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն, ցավոք, զգալիորեն հեռու է 2019 թվականի ցուցանիշից, որը եղել է 770.000:
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Օրեցօր աճող բեռնատարների հոսքը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի առաջին վեց ամսում Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը գրեթե 50 տոկոսով գերազանցել է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (243 076 մարդ)։
Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին՝ նշեց, որ Հայաստանում 6-րդ ալիքն է, որը պայմանավորված է նոր շտամի ձևավորմամբ: Այն իր ուժգնությամբ նման է 4-րդ ալիքին, թեթև չէ:
Տարվա բոլոր եղանակներին Լարսից եկող դժգոհությունների պակաս չկա: Երեկ տեղեկացանք, որ մի քանի հազար բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև հայկական բեռնատարները, շուրջ երկու շաբաթ է՝ մնացել են Վրաստանի տարածքում և սպասում են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) անցնելու իրենց հերթին։