Փախնել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող ժխտել

Արմեն Աշոտյանը գրում է. «Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից:

Մասնավորապես, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես եվրոպական իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից, այնպես էլ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից, առանձին բանաձևերով:

Իհարկե վատ է, որ մնացյալ քաղբանտարկյալների մասին միջազգային կառույցները լռում են, բայց փախնել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող ժխտել:

Հ.Գ. Ի դեպ, Աշոտյանի դեմ երկրորդ շինծու քրեական գործի առիթով նույնպես Կենտրոնամետ դեմոկրատների միությունը համապատասխան պաշտոնական կարծիք հայտնել է՝ կրկին պնդելով Աշոտյանի քաղբանտարկյալի կարգավիճակը։

(նյութը պատրաստվել և տեղադրվել է Արմենի ընկերների կողմից)

հ.գ.գ. զարմանալի է իհարկե, որ խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կոնկրետ այս փաստը չհիշեց կամ չհիշատակեց այդ նիստերի ընթացքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31