Եթե իշխանությունը Բագրատ Սրբազանի հետ պայքարի դուրս եկած ժողովրդի դեմ ուժ կիրառի, դա կլինի Հայաստանի վերջը. Ադրբեջանում, Թուրքիայում և Իսրայելում դրված է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու խնդիր. Հակոբ Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։ 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ղազախստանը կարող է Հայաստան-Ադրբեջան գործընթացն օգտագործել իր ազդեցությունը կապիտալիզացնելու համար։
  • Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես բանակցությունների նոր մեկնակետ, առաջ բերվեց Ջերմուկի վրա հարձակումներից 2 շաբաթ հետո։ Այդ հռչակագիրը Հայաստանին ոչինչ չտվող փաստաթուղթ է։ Բաքուն փորձում է այն օգտագործել որպես իրավիճակային գործիք՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի դնելու «խաղաղության պայմանագրի» հիմքում։
  • Ալմա Աթայի հռչակագրում արձանագրված է նաև միջազգային բոլոր սկզբունքների փաթեթը՝ ուժի կիրառման բացառում և այլն, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԵԽ-ին այն պարտավորությունով, որ հարցը պետք է լուծեն խաղաղ ճանապարհով:
  • Մենք լեգիտիմացնում ենք Ադրբեջանի շանտաժը, միջազգային կարգի խախտումը, որ տարիներ շարունակ կատարում է։ 
  • Մենք գործ ունենք ընդամենն Ադրբեջանի պահանջների կատարման հետ, Հայաստանը ադրբեջանական ուժի ու շանտաժի ներքո է կատարում իրեն պարտադրվող պահանջները։ Մինչդեռ տարածաշրջանում հնարավոր ռազմական էսկալացիայի պատճառները շատ ավելի խորքային են, և մտածել, թե տարածք հանձնելով հնարավոր է կանխել, իրատեսական չէ։ 
  • ՀՀ իշխանությունն այսօր այլ ավելի կենսունակ վարքագծի ի վիճակի չէ։ Իսկ որևէ կողմ կուզի՞ Հարավային Կովկասում ամենաթույլ օղակին վստահել։
  • Տավուշում սկսած սահմանազատման գործընթացն այնքան աղաղակող է, որ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում որևէ դիմադրություն չլիներ։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանի վարքագիծը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ՝ իր որդեգրած շանտաժի մի մասն է, իրենք էլ են անհանգստանում, որ Հայաստանում կարող են հակակշիռներ աշխատել։ 
  • Ադրբեջանում, Թուրքիայում դրված է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու խնդիր, նույն խնդիրը դրված է նաև Իսրայելում։ 
  • Վրաստանի և Ղազախստանի նախագահները պաշտոնական այցով եկան Հայաստան և չայցելեցին Մայր Աթոռ, նման բան չի եղել նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, պաշտոնական հանդիպումների օրակարգում միշտ ներառված է եղել Կաթողիկոսի հետ հանդիպումը։
  • Այս գործընթացը հնարավորություն է Հայ Առաքելական եկեղեցու համար դուրս գալու հասարակության հետ երկխոսության, հիմա մենք կուլմինացիոն փուլում ենք:
  • Հանրային մտածողության ամպուտացիայի պրոցես է այն, որ այս կամ այն մարդուն տարբեր ուժերի, կառույցների կամ երկրների գործակալ են բնորոշում։ Մեր հասարակությանը մղել են այդ չափումների դաշտ, որովհետև Հայաստանում ազգային, պետական ինստիտուտները չեն կայացել։ Հասարակությունը մնացել է պարզունակ չափումների գիտակցության մեջ։ Շատ կարևոր է, որպեսզի չիդեալականացվեն եկեղեցին կամ նրա սպասավորները։ Եկեղեցին կարևորագույն և առանձնահատուկ ինստիտուցիոնալ մեխանիզմ է: Սա մարտահրավեր է նաև եկեղեցու համար, և շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին կարողանա իրեն զերծ պահել այդ քաղաքական մանրախնդրությունից։
  • Այսօր մեծ չէ հավանականությունը, որ Ադրբեջանը կգնա էսկալացիոն գործընթացների։ Թուրքիան շահագրգռված չէ, որպեսզի Կովկասում կտրուկ զարգացումներ լինեն։ Մերձավոր Արևելքում էլ մեծ վերաձևում է տեղի ունենում, որն օրգանական ազդեցություն ունի Հարավային Կովկասի վրա։
  • Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս բալանսավորել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ փորձում է էլ ավելի պարտադրել Փաշինյանին կտրուկ քայլերի գնալ և նոր փաստարկներ բերել։ Բայց կարծես եղած փաստարկները քիչ են Արևմուտքի համար, որպեսզի իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն Հայաստանում։
  • Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի հանդեպ իր հայտնի արտաքին քաղաքականությամբ Արևմուտքի համար փաստարկներ ստեղծել։ Ռուսաստանն էլ կարծես դեմ չէ այս խաղի տրամաբանությանը։

Հայաստանի այս վարքագիծն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների առումով ևս փաստարկ է Արևմուտքի համար:

Փաշինյանը փաստարկային կռվի մեջ է և այսօրվա իրավիճակում ավելին չի կարող անել, քանի որ դեռ ուժեղ չէ։

  • Հայաստանը 2018–ից հետո չունի լեգիտիմ իշխանափոխության հնարավորություն։ Հիմա պետք է կենտրոնանալ ներսում իրավիճակը փոխելու խնդրի վրա։ Հակառակ դեպքում մենք դառնալու ենք սուբյեկտ: Իսկ կդառնանք օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ՝ կախված է նրանից, թե որոշումները մե՞նք ենք կայացնելու, թե՞ մեզ պարտադրելու են։ Կամ Ռուսաստանը, կամ Արևմուտքը կպարտադրեն իրենց կամքը ու կայացվելիք որոշումները։
  • Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ոչ Թուրքիան, և ոչ էլ Ադրբեջանն առանձնապես չեն շտապում, իրենք գիտեն, որ ժամանակի ընթացքում Զանգեզուրի միջանցք լինելու  է, և դա իրենք թանկ գնով վաճառելու են: Հիմա սպասում են, որ ժամանակի ընթացքում գինը բարձրանա, իսկ թե այդ գինը Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը կվճարի, իրենց համար առանձնապես կարևոր չէ։ Թեև իրենց համար նախընտրելի է, որ ի վերջո մնան առանց միջնորդների, և  այդ հարցերը փորձում են լուծել փափուկ ուժի միջոցով։ Թուրքիան և Ադրբեջանն իրենց քայլերով փորձում են ամպուտացնել Հայաստանին այն աստիճան, որ աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանն այլևս իրենից սուբյեկտ չներկայացնի։
  • Մեր լուծումը պետք է լինի Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա հարաբերություններում հնարավոր համադրություն գտնելու միջոցով։ Երբ հայտնվում ես շահերի բախման կիզակետում, պետք է նման քաղաքականություն վարես, և Հայաստանն ունի այդ հնարավորությունը։
  • Խորհրդարանական երկրում մենք զրկված ենք խորհրդարանից, ըստ էության, Խորհրդարանի ղեկավարը հայտարարում է, որ վարչապետն իր ղեկավարն է։
  • Փոփոխություն անհրաժեշտ է, իսկ եթե իրավիճակը հասնի այն կետին, որ իշխանությունն ուժային մեթոդների դիմի, ապա դա կլինի Հայաստանի վերջը։ Եթե շարժումը զարգացավ մեկը մյուսին ոչնչացնելու տրամաբանությամբ, դա կոչնչացնի Հայաստանը։
  • Եթե ծավալվեց ազդեցիկ շարժում, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել, արտահերթ ընտրությունը կլինի հանգուցալուծման մեխանիզմը։ Քաղաքական պրոցեսները պայմանավորված են, թե ինչ կկարողանա անել նախաձեռնող խումբը։

  • Վրաստանում տեղի ունեցողը Հայաստանի համար ևս կարևոր է, եթե Վրաստանի բալանսավորման քաղաքականությունը տապալվի, դա կհանգեցնի տարածաշրջանում ևս բալանսավորման տապալման։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031