«Քաղաքական իշխանությունը մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս». Արթուր Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. «Քաղաքական իշխանությունը և նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ. մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ազգանունով (աշխարհիկ անունով)՝ իբր չեն ճանաչում նրան որպես Վեհափառ, մյուս կողմից նրան դատում են որպես Կաթողիկոս՝ դատական ակտը չկատարելու մեջ:

Համոզիչ չէ այն փաստարկը, թե սա ընդամենը քաղաքական խոսք կամ գնահատական է, քանի որ այդ գնահատականը տրվում է պետական մարմինների կողմից, որոնք միաժամանակ իրավաբանական հաստատություններ են և, հետևաբար, առաջին հերթին պարտավոր են առաջնորդվել տրամաբանության ու իրավունքի կանոններով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31