Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության՝ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի խստացմանը, ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին և այդ մասին բարձրաձայնել են։
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:
«Ես դիմեցի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն, ասացի, որ իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձևով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կամ անձնագիրն է կեղծ, կամ վիզա չունի, կամ խնդիր է երկրի անվտանգության համար, պետք է պատճառ լինի: