Առանց ներքին համերաշխության ոչինչ չի ստացվի. հիմքում պիտի դրվի հաղթանակների կոնցեպտը. Արման Աբովյան

«Առանց ներքին համերաշխության ոչ մի համախմբում չի լինի, տեսականորեն անհնարին է»,- «Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր  Արման Աբովյանը։

Նա, սակայն, հավելեց՝ ներքին համերաշխությունը չի նշանակում համակերպում.  հնարավոր չէ համակերպվել այս կամ այն գործընթացի հետ, որը վտանգում է երկրի անվտանգությունը։

«Բայց դրա հետ մեկտեղ՝ ներքին համերաշխության հիմնական գործառույթը հենք դառնալն է համախմբման համար։

Մենք ունենք կարևորագույն խնդիր՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության իրական վերակենդանացումն է։ Մենք այսօր խնդիր ունենք, երբ տարանջատված գործընթաց է գնում՝ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը։ Այդ տարանջատումն արհեստականորեն է ստեղծվել»,- նկատեց քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև

Արման Աբովյանի համոզմամբ՝ ամենավտանգավոր գործոնը, որը թույլ չի տալիս ներքին համերաշխություն լինի, ատելությունն է միմյանց հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս