Վաղը որ Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շատ պետք է՞՝ Վաշինգտոնում, Մոսկվայում ինչ աղմուկ-աղաղակ է

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք կարող էինք անել շատ բաներ, և այսօր կունենայինք լրիվ այլ վիճակ: Մենք չենք արել, մսխել ենք ժամանակ, շատ կարևոր, շատ թանկ ժամանակ, և հիմա կանգնել ենք այս վիճակի առաջ:

Հիմա սկսենք անել ինչ-որ բաներ, կարևոր քայլեր, մենք որոշ պահ հետո կունենանք արդյունք, չենք անի՝ կունենանք նոր իրականություն՝ ավելի ծանր, ավելի անդառնալի,- «Ինչքա՞ն ժամանակ ունենք» քննարկման ընթացքում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նրա մեկնաբանությամբ՝ տխրելը կամ միայն ահազանգ հնչեցնելը հարցի առաջին փուլն է,- Դրա համար ժամանակ պետք չէ՝ այնպես, ինչպես անտարբեր ու թևաթափ սպասելու համար ժամանակ պետք չէ: Ես մի առիթով ասել եմ՝ մենք երկու տարբերակ ունենք՝ կամ սպասել աղետին, կամ փորձել այդ աղետը կասեցնել, իսկ դրա համար իսկապես քիչ ժամանակ է մնացել»:

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցով, 6-7 ամիս է, պարզ էր, որ այսօրվա իրականությունը գալու է, որ ամբողջությամբ փակվելու է, սակայն ոչինչ չի արվել:

«Ղարաբաղից՝ իշխանական շրջանակներից, հստակ ուղերձներ չեն հնչել, ոչ իշխանական համակարգերից լայվեր են, որոնք ամենևին կոնկրետ ուղերձ, ծրագիր չեն: Նույնն այստեղ՝ ՀՀ-ից. մենք չենք ասել՝ ինչ կարող ենք անել, որ այս օրը չլինի: Մենք տեսնում ենք իրականությունը, որ կարող է գալ, բայց կոնկրետ գործողություններ չենք առաջարկում, թեև այդ քայլերը կային»:

Կարդացեք նաև

Վահե Հովհաննիսյանն արձանագրեց՝ քաղաքական միտքը չի անում քայլ դեպի գործողությունները, որոնք կկանխեն կանխատեսելի անցանկալի զարգացումները, իսկ իրականության մեջ կան շատ խելացի առաջարկներով անհատներ, որոնց խոսքը տեղ չի հասնում:

«Հայկական աշխարհում ուենք շատ ազդեցիկ դեմքեր, որոնք շատ լուրջ գործ կարող են անել, բայց նրանք դուբայներում, մոսկվաներում, վաշինգտոններում, բրյուսելներում՝ իրենց օֆիսներում և սրճարաններում հեռվից նայում են՝ ասելով, թե շատ վատ է, որ Հայաստանում այսպես է… Եթե նրանք պետք է սպասեն, որ լինելու է վատ՝ լինելու է: Բայց եթե մենք կարողանանք կազմակերպել, որ հայկական աշխարհը դառնա գործոն, և այդ ազդեցիկ մարդիկ կարողանան անել քայլեր՝ գոնե միջազգային հետաքրքրությունը տարածաշրջանի խնդրի նկատմամբ սրելու՝ մենք ժամանակ քիչ ունենք, պետք է անենք: Վաղը, եթե Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շա՞տ է պետք, թե Մոսկվայում, Վաշինգտոնում ինչ աղմուկ կբարձրացվի՝ բացարձա՛կ: 100 տարի առաջ մեր ժողովուրդն այդ փուլն անցել է, չկարողացանք կասեցնել Ցեղասպանությունը, որից հետո 100 տարի լալահառաչ դատապարտումներ էինք լսում, կամ Ցեղասպանությունից 3 տարի հետո մեզ համար Արևմուտքը մանկատներ էր բացում: Մենք պետություն ենք, որ այդպիսի բաներ չլինեն»,- ամփոփեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս