Հայոց պետության դեմոնտաժ՝ Նիկոլի և ՔՊ-ի ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման ղեկին է արդեն մոտ հինգուկես տարի։ Նա ավերել է՝ ինչ հնարավոր է, մահեր ու սուգ է բերել տասնյակ-հազարավոր հայկական օջախներ, ինչպես բառախաղ անելով խոստանում էր՝ «անծուխ Հայաստան» է բերել։ Բայց այսքանից հետո դեռ դժգոհում է, որ իր արածը չի գնահատվում։ Իր պես հանճարեղ գործիչն արժանի չէ հայ ժողովրդին ղեկավարելու, Հայաստանի պես խղճուկ երկիրը փոքր է իր հնարավորությունների համար, նա տիեզերական մասշտաբի գործիչ է։

Օրինակ, Երրորդ Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, պարզվում է, խանգարում է նրան, պետք է տարբերակ գտնել՝ ազատվելու դրանից։

Օրհներգն ու զինանշանն էլ բանի պետք չեն, Արարատը երբեք մերը չի եղել ու մեր պատմության հետ որևէ կապ չունի։ Շուշին դժգույն է, ամբողջ Արցախը՝ ադրբեջանական։ Եկեղեցին, Սփյուռքը, աշխարհի ազդեցիկ հայերը, նրանք բոլորն իրեն խանգարում են։

Իրենից առաջ մեր բոլոր առաջնորդները՝ Տիգրան Մեծից մինչև Ալեքսանդր Մյասնիկյան, Կարեն Դեմիրճյանից մինչև Սերժ Սարգսյան՝ սխալ են կառավարել, միակ անսխալականն ու աստվածընտիրն ինքն է։ Սա է նրա տոտալիտար աղանդի ցինիկ դավանանքը։ Եթե ապագայում Երևանն էլ Էրիվան չճանաչենք, Կոնդն էլ չտանք ադրբեջանցի փոքրամասնությանը, մեզ հում-հում կուտեն, սա է կապիտուլյանտի ասածը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս