168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշար եթերում այդ առաքելության գործունեությունը զուտ հետախուզական համարող վերլուծաբան Արման Աբովյանը նախ կեղծիք համարեց հայկական կողմի այն պնդումը, թե ԵՄ դիտորդներն ապահովում են Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ որպես ասվածի ապացույց հիշեցնելով Երասխում չկառուցված գործարանը, ադրբեջանական կրակոցները՝ ԵՄ դիտորդների ներկայությամբ։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն իրականացվողը ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման քողի ներքո, որ իբրև թե ռուս սահմանապահներին իրենց տեղակայման վայրերից հանելով՝ ՀՀ-ն ամրապնդում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, ըստ նրա, իրականում տեղի է ունենում այլ բան։
«ՌԴ նախագահ Պուտինը պատահական չէ, որ ընդգծեց՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Հայաստանի հետ առևտաշրջանառության ծավալները կհասնեն 16 միլիարդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի ձևակերպումը կարևոր է, դրանով Պուտինն ուղղակի Փաշինյանին հասկացրեց՝ մի՛ կտրեք այն ճյուղը, որի վրա նստած եք։ Հայաստանի ղեկավարը գնացել էր Մոսկվա, որովհետև տեսնում է՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ մեծ է, իսկ այլընտրանքներ իրենք չեն կարողացել ստեղծել, հետևապես պետք է հաշվարկել՝ արդյո՞ք պետք է եղածը կորցնել՝ խզելով այդ կողմի հետ հարաբերություները»,- ասաց Մարտիրոսյանը։
«Հիմա թե ի՞նչ հաշվարկ է արվել և ի՞նչ «պայմանավորվածություն» է ձեռք բերվել այս անգամ, կարճ ժամանակահատվածում պարզ կլինի»,- նշեց փորձագետը՝ պարզունակ համարելով ՌԴ-ի կողմից այս տարբերակով մարդկային ռեսուրսի խնդիր լուծելու հանգամանքը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում:
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ մի քանի ամիս անց՝ 2025 թվականի հունվարի 1-ին, ռուս սահմանապահները դադարելու են հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելուց, նրանք դուրս կգան, նրանց փոխարեն ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները։
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից: Կողմերը համաձայնել են նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Օրերս«Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը՝ հղում անելով հարավկորեական «Չոսունբիզ» լրատվամիջոցին, գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «ՍևՀովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը, և,որ K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին, ուստի այն համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը. ըստ բաց աղբյուրների՝ K2-ի արժեքը 8․5 միլիոն դոլար է։
«Քաղաքական առումով սա նրա կողմից կապիկություն է։ Թող չեղարկեն 1995 թվականի Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայվել է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նաև կարող է չեղարկել 1992 թվականի սեպտեմբերի 30-ին երկու պետությունների միջև միջպետական պայմանագիրը, ըստ որի՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին պետք է ծառայություն իրականացնեն ռուս սահմանապահները։ Նիկոլը մտածում է, որ եթե ԱԺ ամբիոնից նման հայտարարություն անի, կարող է Ռուսաստանը վախենա, Արևմուտքի հետ իր խաղերին թեթև նայի։
Օրեր առաջ «Ռուսաստանը Սյունիքից՝ Մեղրիից դուրս չի գալիս. Պուտինին Փաշինյանի խնդրանքի, քարոզչական շեշտերի ներքին և արտաքին նպատակները» վերտառությամբ հոդվածում 168.am-ն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի այն հայտարարությանը, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում: Այս օրերին պաշտոնական արձագանք կամ հերքում չէր եղել:
Կրեմլում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցից կամ Փաշինյանի մոսկովյան այցից հետո հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալու։ Ավելի ուշ Կրեմլից հաստատել էին այս տեղեկությունը և նշել, որ հարցի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ իրավիճակ և պայմաններ են փոխվել:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այս պահին այդ վայրերից դուրս բերել ռուս սահմանապահներին, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մինչև «սահմանազատում» իրականացնելը, այնտեղից դուրս բերեց ռուս սահմանապահներին։ Հետևաբար, հիմա սահմանապահներին դուրս բերելը մյուս վայրերից ի՞նչ է հուշում։
«Մեղրին միայն ճանապարհ չէ՝ աշխարհաքաղաքական հանգույց է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի բազմաթիվ խաղացողների համար՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, Թուրքիա և այլն: Միայն այս ամենը հերիք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Մեղրին, Սյունիքի մարզը և ընդհանրապես՝ Հայաստանը: Սա մենք պետք է օգտագործենք: Թեպետ սա մարտահրավեր է մեզ համար, բայց մյուս կողմից՝ սա նաև հնարավորություններ է առաջ բերում: Ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ կկարողանանք այս թնջուկից շահած դուրս գալ»,- ի պատասխան՝ ասաց իրանագետը:
Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետ Իրանի համար Հարավային Կովկասի կարևորությունն է՛լ ավելի է ընդգծվել, ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդի համար հայ-իրանական 45 կմ սահմանը համարվեց կարմիր գիծ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշեց՝ Իրանի նախագահի համար այդ զարգացումներին հընթացս հայ-իրանական սահմանի անխախտելիությունն աներկբա է, և հենց այդ նպատակով է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին կարևորել է, որ ուկրաինական պատերազմը չպետք է պատճառ դառնա, որ Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասից շեղվի։