Իրանում հատուկ զգուշացում է տրվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման վերաբերյալ․ Ռոբերտ Բեգլարյան

Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետ Իրանի համար Հարավային Կովկասի կարևորությունն է՛լ ավելի է ընդգծվել, ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդի համար հայ-իրանական 45 կմ սահմանը համարվեց կարմիր գիծ։

«Երբ Ալի Խամենեին ասում է, որ հայ-իրանական սահմանն Իրանի համար կարմիր գիծ է, դա նշանակում է, որ սա քաղաքական ուղերձ է, և Իրանն արյան գնով անգամ կփորձի պաշտպանել հայ-իրանական սահմանը, բայց ակնհայտ է մի բան ևս՝ թեպետ սահմանը կարմիր գիծ է, բայց էլ ավելի կարևոր են այն աշխարհագրական դիրքերը, որոնք անհրաժեշտ են այդ կարմիր գիծ համարվող սահմանն ապահով և անվտանգ պահելու համար, ուստի անմիջականորեն իրանական կողմից բոլորի ուշադրությունը սևեռվեց Սյունիքի վրա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով՝ 44-օրյա պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական իրավիճակի առաջ կանգնած Իրանի համար ակնհայտ է, որ իր և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունն է խախտվել՝ պայմանավորված Ադրբեջանին անցած արցախյան տարածքների փոփոխությամբ։

«Դա է պատճառը, որ Իրանը հիմա նոր գնահատական է տալիս իր աշխարհաքաղաքական առաջնահերթություններին. եթե մինչև Արցախի այս վերջին պատերազմն Իրանի ուշադրությունը սևեռված էր դեպի Պարսից ծոց, և Իրանում մտածում էին՝ դե, Հարավային Կովկասում կա ռուսական հստակ ազդեցություն, ապա հիմա խնդիրներ են առաջացել, և Իրանն այլևս մատների արանքով չի կարող նայել այս տարածաշրջանին։ Հիմա ամեն ինչ փոխվել է. դրա ապացույցն է նաև Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը»,- ասաց Իրանի մեջլիսի պատգամավորը՝ ընդգծելով՝ Իրանի համար Սյունիքի կարևորությունն այն աստիճան է ընդգծված, որ Իրանում քաղաքական, ակադեմիական, լրատվական մակարդակում տրվել է հատուկ զգուշացում.

Զգուշացումը վերաբերում է նրան, որ այսուհետև չպետք է գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը թուրանա-ՆԱՏՕ-ական ձևակերպում է»,- ասաց Բեգլարյանը։

Կարդացեք նաև

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս