Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի

Մարտի 2-ից Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 3593-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

«Մարտի 2-ից Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 3593-ի, ավելի քան 10990 մարդ վիրավորվել է», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջին օրում զոհերի թիվն ավելացել է 67-ով, վիրավորներինը՝ 257-ով:

Այսօր ավելի վաղ Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ երկրի հարավում գտնվող Հարդալի-Ջարմակ ճանապարհով ընթացող ամենագնացին հասցված հարվածի հետևանքով զոհվել են Լիբանանի բանակի գեներալ ու նրա վարորդը:

Չնայած հրադադարի մասին պայմանավորվածություններին՝ իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին։ Լիբանանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Իսրայելի հարձակումները խախտում են երկրի ինքնիշխանությունը և խոչընդոտում հանրապետության հարավում իրավիճակի կայունացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930