Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 53.13%

«Գնաճի հետազոտական խումբը» (ENAG) հրապարակել է 2026-ի մայիսին դրությամբ սպառողական գների ինդեքսները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ անկախ հետազոտական խմբի հաշվարկների՝ Թուրքիայում սպառողական գները մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են 2.16%-ով, իսկ տարեկան կտրվածքով (վերջին 12 ամիսների ընթացքում) գնաճը հասել է 53.13%-ի։

«ENAG»-ն ընդգծում է, որ իր հաշվարկներն իրականացնում է ամսական ավելի քան 7 միլիոն գնային տվյալների վերլուծության և բարձր հաճախականության դիտարկումների միջոցով, ինչի պատճառով այս տվյալները հանրության կողմից խիստ կարևորվում են գնողունակության և կյանքի թանկացման համատեքստում։

Աղբյուրը նշում է, որ այս տվյալներից հետո հանրության ուշադրությունը սևեռվել է «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) վրա, որն իր պաշտոնական տվյալները պետք է հրապարակի այսօր՝ մայիսի 5-ին, որից հետո էլ հստակ է դառնալու անկախ և պետական մարմինների ցուցանիշների միջև առկա տարբերությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930