Եվրոպական ակումբների սկաուտները հետևելու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին
Եվրոպական երկու ակումբներ՝ իտալական «Կոմոն» ու ֆրանսիական «Լանսը», հետաքրքրված են «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանով։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Ակումբների սկաուտները այսօր ներկա կլինեն Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը, որպեսզի անմիջապես մարզադաշտից հետևեն նրանց խաղին։
Հիշեցնենք, որ 2025/26 ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

