Բաժիններ՝

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Իսրայելը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը և Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնագրերը։

Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը՝ մեկնաբանելով Նաբաթիե քաղաքի մոտակայքում լիբանանյան ռազմական մեքենայի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը։

«Լիբանանյան բանակի պարեկախմբի վրա հարձակումը կատարվել է հրադադարի համաձայնագրի խախտումով և խաթարում է կայունությունը վերականգնելու շարունակական ջանքերը»,-ասել է Աունը X-ում հրապարակված հայտարարության մեջ: Նա ցավակցություն է հայտնել զոհված զինվորների ընտանիքներին:

Նախագահը շեշտել է, որ Լիբանանը «չի գնա զիջումների իր հողն ու ժողովրդին պաշտպանելու հարցում»։ «Այս հարձակումները չեն խանգարի մեզ լիովին պաշտպանել մեր ազգային իրավունքները»,-նշել է Աունը։

Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են երկու սպա և մեկ զինվոր: Ըստ Al-Wataniya-ի՝ զոհվածներից մեկը բրիգադի գեներալի կոչում ուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930