Բաժիններ՝

Երեկ երեկոյան ականատես եղա մի տեսարանի, որն ինձ շատ մտահոգեց. Նելլի Դուրյան

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը գրում է. «Երեկ երեկոյան ականատես եղա մի տեսարանի, որն ինձ շատ մտահոգեց։ Գինու փառատոնին եկել էին բազմաթիվ անչափահասներ` երևի 14-15 տարեկան, որոնք շրջում էին գինով լի բաժակները ձեռքերին։ Ինչ խոսք, լավ է, որ կազմակերպվում են նման միջոցառումներ, որոնք մարդկանց հոգսաշատ առօրյայից կտրելու միջոց են նաև:

Սակայն նման միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, խստիվ արգելել նրանց ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Երբեմն աննշան թվացող երևույթները անչափահասների համար կարող են լինել ճակատագրական:

Հ.Գ. Մեր քաղաքացիներին հորդորում եմ անտարբեր չլինել անչափահասների նկատմամբ, իսկ ծնողներին` լինել առավել ուշադիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930