Բաժիններ՝

Ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան հաղթել է «Ռոլան Գարոսում»

Ռուսաստանցի թենիսիստուհի Միրրա Անդրեևան Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») եզրափակչում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մայա Խվալինսկայային։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով՝ հօգուտ մրցաշարում 8-րդ համար դասակարգված Անդրեևայի:

Խվալինսկայան աշխարհի 114-րդ ռակետն է։

Մարզուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 22 րոպե։

Անդրեևան կարիերայում առաջին անգամ դարձել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող: Մարզուհին 19 տարեկան է, նա 21-րդ դարի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ամենաերիտասարդ չեմպիոնուհիների ցուցակում երրորդն է:

Խվալինսկայան 24 տարեկան է, նա իր կարիերայում առաջին անգամ է խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930