«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ»: ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության Արցախ կատարած այցին:
Արցախը դատարկվել է՝ նոր միջազգային կառույցներն ու Միացյալ Նահանգները հիշել են, որ այնտեղ պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն։ Ո՞ւմ համար է այդ առաքելությունը, երբ Արցախն այլևս դատարկ է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Այսօր Aravot.am-ը գրել էր, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու Oragir.news-ին տված Սրբազանի հարցազրույցի վերնագիրը, որում ասված է. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»: Պաշտոնյան իր գրառման մեջ նշել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանն (ՆԳՆ) ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։
«Տեսնում եմ, խորհրդարանում իրենց պահում են ամենավերջին ցինիկի պես։ Դուք ընդհանրապես ծպտուն հանելու իրավունք չունեք, դուք մեզ բոլորիս եք հայրենազրկել, որովվհետև չկա Արցախ, մենք չենք էլ ունենալու Հայաստան, ձեզ թվում է՝ միայն Արցախն եք մատաղ արել, իհարկե այդպես չէ»,- ասաց Անի Գևորգյանը։
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, որում, մասնավորապես, նշվում է՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
«Որևէ մեկը չի գնալու կամովին ցեղասպանվելու. ակնհայտ է՝ Ադրբեջանը ռազմական հանցագործ է: Ո՞վ կգնա, կվերադառնա՝ ինչքան էլ այդ մարդիկ այսօր կանգնած են ծայրահեղ խնդիրների առջև. մարդիկ քնում են մեքենաների մեջ, տարրական՝ հիգիենայի պարագաների կարիք ունեն, բայց միևնույն է, ես այս պահին չեմ տեսնում տրամաբանական հնարավորություն՝ նույնիսկ, եթե միջազգային կառույցներն ինչ-ինչ երաշխիքներ տան: Մենք այդ երաշխիքները տեսանք. միջազգային կառույցների երաշխիքների ներքո ցեղասպանվեց Արցախի ժողովուրդը»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Անցնող տասնօրյակը և այդ ընթացքում Արցախի աղետալի հայաթափումը, թերևս, կարելի է համարել ամենածանր ու ողբերգական էջերից մեկը հայոց պատմության ընթացքում։
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմից ընդամենը 5 օր առաջ ուսուցիչները կառավարության շենքի մոտ պայքարում էին իրենց իրավունքների համար: Սպառնում էին դասադուլ անել, բողոքում էին նոր կրթական չափորոշիչների դեմ, բարձրագոչ հայտարարություններ անում, որ դրանով նվազեցվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դերն ու նշանակությունը, հընթացս շեշտում, որ իրենց վարձատրությունն է նաև նվազել, որ հաստիքներ են կրճատվել, շատերը մնացել են անգործ, և, որ միֆ է կառավարության այն մանիպուլյացիան, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ են ստանում կամ կարող են ստանալ:
Ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց, որ այս հարցադրումներին հստակ պատասխանելու համար նախ պետք է տեղեկանալ, թե ՄԱԿ-ի որ մարմիններն են Արցախ ժամանել, կոնկրետ ինչ նպատակներով, ում և ինչ զեկուցելու նպատակով:
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կեցության ապահովման» համար: Դրամաշնորհի պայմանագրի ընդհանուր գինը 100 միլիոն դրամ է:
Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը:
«Ցանկացած աշխարհագրական տարածք առաջնահերթ կերպով պատկանում է այն ժողովրդին, որն այդտեղ ապրում է, իսկ մենք, ցավոք, ականատես եղանք էթնիկ զտման Արցախում, ընդ որում, դա կանխատեսելի էր ի սկզբանե,- 168.am-ի հետ զրույցում հայկական Արցախի հեռանկարի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ արձանագրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Ադբեջանի ռազմավարությունն էր ստեղծված իրավիճակում խնդիրը հենց նման կերպ լուծելու, որովհետև սա երկարաժամկետ ծրագրված գործողություն էր՝ սկսած Արցախի շրջափակումից, այնտեղ հումանիտար խնդիրների հրահրումից և հետո՝ հանգուցալուծումն էլ՝ նոր պատերազմի միջոցով բռնի տեղահանման դրդում»:
«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Ցավալին գիտե՞ք որն է: Օրինակ, ամերիկահայությունը 1 մլն 700 հազար է, և մոտ կեսը բացարձակ կապ չունի հայության հետ: Նույնը Ռուսաստանում է: Ցույցերով ոչինչ չի լուծվում: Հարցը միասնական աշխատանքով քաղաքական նոր որակ բերելու մասին է: Երբ 1000-2000 հոգով բողոքի ակցիա են անում, գրեթե ոչ մի հեռուստաընկերություն չի անդրադառնում: Ոստիկանությունն էլ գալիս, ճամփադ է ցույց տալիս: Բողոքի տեսակ է, բայց ոչ լիիրավ կերպով պահանջդ տեղ հասցնելու միջոց»:
Արցախի կարգավիճակն իջեցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ դատարկում է Արցախը։ Մարդիկ հարկադրված, թողած տուն ու ունեցվածք, սարսափահար լքում են իրենց Հայրենիքը՝ փրկվելու հույսով։
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:
«Այն պիտի դառնա զորության, համախմբման, մեկս մյուսին ներելու աղոթք: Մենք մեր քույրերին ու եղբայրներին պետք է ընդունենք մեր մտքին համահունչ՝ մեր ստի ջերմությունը փոխանցելով մեկս մյուսին: Այս պահին իմ սիրտը պայթում է, որովհետև մենք իմ հոգևոր դասի, հավատավոր ժողովրդի հետ միասին դուրս եկանք Արցախից: Ինչպես Սուրբ գրքում է գրված, եթե հետ նայես, կարող է՝ աղի արձաններ դառնանք, որովհետև դժբախտություն է տեղի ունեցել Արցախում»,- ասաց սրբազան հայրը:
«Պետք է իշխանության մեջ արդեն ճաքեր լինեն, որ իմաստ լինի ԱԺ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին փոխել, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ինչ-որ ժամանակ հետո պետք է անուն տալ»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության թեկնածուի անունը հանրայնացնելու մասին հարցադրմանը:
Երևանում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմական ու քաղաքական գործիչների երթ է անցկացվում:
«Տղաներն արդեն երկու տարի այնտեղ նստած են, գյուղերից մարդիկ են վերցնում-բռնում տանում, բեսպրեդել. ինչ ուզում՝ անում են, և այդ անթույլատրելիությունն անպատժելիության զուգակցելով՝ հասնում ենք սրան:
Երևանում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մեր բոլոր գերիների կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր, թատերագետ Մարինե Ալեսը, որը Ռուբեն Վարդանյանի քույրն է, նշեց. «Մեզ ազնիվ ապրելու խիզախություն է պետք։ Աստված հային ուժ, իմաստնություն ու ազնիվ ապրելու խիզախություն տա»:
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակմանը հաջորդած Արցախի ամբողջական հանձնումից հետո Երևանում ու մարզերում ընդվզման ալիք բարձրացավ, որին հետևեց ուժային կառույցների շատ կոշտ հակազդեցությունը:
«Միանգամից ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ և չի էլ կարող փակվել»,- հերթական տեսաուղերձում ասաց Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ փաստ է՝ այն, ինչ կատարվում է տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահի իշխանության պատասխանատվության տիրույթում է, հետևաբար, Արցախի այս մեծ ողբերգությունն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր։
«Մենք պետք է իրականացնենք ուսումնասիրություն, և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ ԶՈւ-ում ծառայության՝ մենք կանենք ամեն ինչ՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- վստահեցրեց այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված զինվորականների հետ գործակցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
«Զուգահեռը, որը տարվում է 1915 թվականի Ցեղասպանության հետ, դա այդպես է ամբողջ էությամբ, բայց այն տարբերությամբ, որ 1915 թվականին մենք չունեինք ազգային պետականություն, այժմ ունեինք ազգային պետականություն, որի վերին օրենքում գրված էր, որ ՀՀ-ն Արցախի իրավական պաշտպանն է, երաշխավորն է, տերն է, երբ բազում պաշտոնական հայտարարագրություններով հավաստվում էր, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պիտի ապահովի Արցախի ազգաբնակչության գոնե խաղաղ գոյակցությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է: