«Սա ի՞նչ բան է. ողբերգության ժամանակ ընտանիքով ակտիվանում են. հանգիստ թողեք մեզ». Արմինե Գրիգորյան

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից հետո ինձ ոչ մի օր, ոչ մի ժամ ապահով չեմ զգում. Անկանխատեսելի մթնոլորտում է Հայաստանը: Այս իրավիճակում առողջ ապրելակերպ քարոզելը, հեծանիվը և այլն հատուկ են արվում: Ես նորմալ կհամարեի, եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք, բայց կյանքը ցույց է տվել, հատկապես՝ վերջին 4 տարիներին, որ երբ լինում է շատ լարված, ողբերգական մթնոլորտ, իրենք ընտանիքով սկսում են ակտիվանալ, ինչ-որ բաներ անել՝ կերակուր կամ առողջ ապրելակերպ գովազդել: Ինչո՞ւ ավելորդ անգամ մարդկանց գազազեցնել, նեղել, ինչքան ցավ ու տառապանք ապրած մարդիկ կան, ինչքան զոհեր ունեցանք վերջին տարիներին, ինչքան դեռ չվերադարձած գերիներ, անհետ կորած երիտասարդներ, ինչքան ողբերգություն, և այդ ամենի ֆոնին՝ խրախճանք՝ ժանտախտի ժամանակ, ես չեմ կարողանում հասկանալ: Խիղճ պետք է ունենալ: Ախր, ամեն ինչին ժամանակ և ձև կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը:

«Ոչ երանի իրենց, սա կյա՞նք է, որ իրենք են ապրում: Փառք Աստծո, մեզ պես ազատ մարդիկ կարողանում են դուրս գալ քաղաք, ապրել, բա իրենց կյանքը կյա՞նք է: Նրանք էլ գիտեն, երևի, որ դա ժամանակավոր է, և ուզում են հնարավորինս ցուցադրել: Ընդհանրապես ցուցադրելը լավ բան չէ: Ես տարբեր վայրերում եմ լինում, ֆոտոներ, վիդեոներ եմ անում իմ հեռախոսով, բայց չեմ ցուցադրում, անհարմար եմ զգում: Իրենց տեսակը չեմ կարողանում հասկանալ: Իսկապես մեղք են, որովհետև այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ամեն ինչ ունի իր տրամաբանական ավարտը: Աշխարհում բոլոր ղեկավարներն էլ չարաշահումներ են արել, որից հետո կամ պատասխան են տվել, կամ ոչ, բայց սա այդ դեպքը չի, մի քիչ շատ արյուն է թափվել այս ընթացքում, շատ վատ են իրենց պահել և շարունակում պահել»,- ընդգծեց նա:

Արմինե Գրիգորյանը խորհուրդ է տալիս իշխանություններին պլաններ կազմել ոչ թե մինչև 2050 թվականը, այլ առաջիկա 5 ամսվա համար. «Երևի թե, դուրս գալուց առաջ ուզում է ցույց տալ, որ ամեն ինչ խաղաղ է: Ժողովրդին երևի ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են ցելոֆանե տոպրակներով առևտուր անում, այդ ամենը ցուցադրելու իմաստը չեմ հասկանում: Երևի իրենց ասում են՝ այդպես արեք: Տատիկս մի հետաքրքիր խոսք ուներ, ասում էր՝ մենք կերանք, կշտացանք, Աստված սովածների հոգին առնի. ասում էի՝ տատիկ, այս ի՞նչ ես ասում, նա ասում էր՝ խոսքն այն սովածների մասին է, որոնք երբեք չեն կշտանում: Աչքը պետք է կուշտ լինի մարդու. Կա մարդ, որ ապրում է վատ ապրող ընտանիքում, բայց աչքը կուշտ է լինում, և ընդհակառակը՝ մարդ էլ կա՝ տեսած ծնվել է, բայց չտես է»:

Կարդացեք նաև

Նա հավելեց. «Ո՞նց անենք, որ երկիրն «օպտիմալացնելու», տարբեր ոլորտներ քանդելու փոխարեն՝ իրենք օպտիմալացվեն: Հանգիստ թողեք մեզ: Ես հիշում եմ, սկզբից ինքս էլ էի ասում՝ թողեք աշխատեն, պարզվում է՝ մենք թողնում էինք, որ հիմնովին քանդեն, սա ի՞նչ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս