«Ինչքան էլ տիկին Աննա Հակոբյանի կերած ճաշը կոչվի «խաղաղության ճաշ», դրանից խաղաղություն չի հաստատվում». Էդգար Ղազարյան
«ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նոյեմբերին ադրբեջանական հնարավոր ռազմական հարձակման մասին, և աշխարհաքաղաքական վերլուծությունները թույլ են տալիս եզրահանգել, որ դա, թերևս, այն քիչ ճշմարտություններից է, որ ինքն ասում է, որովհետև դա ոչ թե իր կարծիքն է, այլ իր լսածն է իր պաշտոնական հանդիպումներից, որովհետև այդ սպառնալիքները հնչում են բոլոր կողմերից: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները կանոնավոր կերպով, ըստ պլանի շարունակվում են: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իր ողջ զինանոցով պատրաստ է չեզոքացնել այն հնարավոր վտանգները, որ իբր կարող են առաջանալ Հայաստանից: Այսինքն՝ վտանգները չափազանց տեսանելի են, ուղղակի ՀՀ իշխանությունները փորձում են թատերական ներկայացումներով ցրել ժողովրդի տրամադրությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է. «Ի՞նչ գործ ունի վաթսունն անց մարդը մարտական հերթապահության հետ, այն էլ այն դեպքում, երբ լուծարել են ԶՈւ ամենամեծ միավորը՝ Արցախի բանակը, և հարց է առաջանում, բա այնտեղ մի քանի տասնյակ հազարավոր զինվորականներ կային, ինչո՞ւ ներառված չեն մեր ԶՈւ-ում: Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ հիմնական ռեսուրս են համարվում 25-օրյա վարժանքների մասնակիցները, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալները: Հայտարարում են, որ գնում են խաղաղության, իսկ դա ցնդաբանություն է: Ինչքան էլ տիկին Աննա Հակոբյանի կերած ճաշը կոչվի «խաղաղության ճաշ», դրանից խաղաղություն չի հաստատվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում