Ինչի՞դ վրա ես հեծանիվ քշում, համերգ տալիս. դա գերեզմանափոսի առաջ պարել է նշանակում. Հուսիկ Արա

Մինչ տարածաշրջանը եռում է, Ադրբեջանը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը վայելում է ամառային հանգիստը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում և առողջ ապրելակերպ քարոզում:

Բանաստեղծ Հուսիկ Արան իշխանությունների այս վարքագիծը բնորոշում է այսպես՝ գերեզմանափոսի առաջ պարել:

«Այս իրավիճակում համերգները, գինու փառատոներն ու այլն գերեզմանափոսի առաջ պարել է նշանակում: Չգիտեմ՝ հասարակությա՞նն են փորձում թմրեցնել, թե՞ մանթրաժ վիճակից է: Հեծանիվ քշելը երևի մանթրաժ վիճակ է, ասում էին՝ սկզբում հեծանվով էիր գործի գալիս, ու սկսեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպաներում հեծանիվ քշել: Ինչի՞դ վրա ես հեծանիվ քշում, համերգ տալիս: Մարդիկ ասում են՝ չուրախանա՞նք: Ուրախացեք, բայց ո՞ր պահին է պետք ուրախանալ, երբ մահվան սպառնալիքն է քո գլխին կանգնած, երբ Ադրբեջանն ասում է, որ ողջ զինանոցը գործի է դնելու առաջիկա պատերազմում, երբ Թուրքիան և Ադրբեջանը օրական նոր պահանջ են առաջ քաշում, և մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու սպառնալիքի առաջ»,- 168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Բանաստեղծը նկատեց՝ չգիտենք՝ ժամեր հետո ինչ է կատարվելու Սյունիքում, Գեղարքունիքում. «Այո, պայթյունավտանգ է տարածաշրջանը, մենք լավ տեսնում ենք, բայց անտարբեր ենք: Ժողովուրդը պետք է պահանջի: Ճիշտ է՝ խելացի առաջնորդներն են երկիրը հանում ծանր իրավիճակից, բայց որոշողը ժողովուրդն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս