«Մի ամբողջ ընտանիք զինվորական լինենք, ծառայենք հայրենիքին, բայց այսօր Հայաստանում մեզ զրկեն զինվորական թոշակի՞ց։ Ամեն ինչ անարդար է, ես իմ հույսը կտրել եմ, լավ բանի չեմ սպասում, երբ այս իշխանությունը փոխվի, այդ ժամանակ ես կպայքարեմ ու որդուս թոշակը կվերականգնեմ, այդ դեպքում արդարությունը որոշ չափով կվերականգնվի»,- շեշտեց նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Ադրբեջանն արցախահայերին ցեղասպանության սպառնալիքի տակ սկսեց իրենց բնօրրանից բռնի տեղահանել։ Մոտավորապես 10 ամիս Արցախը պահելով տոտալ շրջափակման մեջ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություններ սկսեց Արցախում, որից հետո սկսվեց էթնիկ զտումը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը խնդրի վերաբերյալ մեր հարցին պատասխանեց՝ ընթացակարգն այնպիսին է, որ քաղաքացին պետք է ունենա Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնի տեղեկատվություն։
«Հիմա 80 հազար դրամ ենք տալիս, ստանում ենք այս 50 հազար դրամները, մի կերպ ապրում ենք, բայց որ վարձը բարձր լինի, չգիտեմ՝ ինչպես ենք տալու։ Արցախում ես պահածոների գործարանում էի աշխատում, հետո՝ հիվանդանոցում, ամուսինս տներ էր կառուցում Իվանյանում, վարպետ էր, մենք մեր ընտանիքը պահում էինք։ Հիմա այստեղ աշխատանք չենք կարողանում գտնել, ամուսինս բանվորի աշխատանք է կատարում, երբ լինում է։ 4 երեխաներս մինչև փետրվար այս 50 հազարները չեն ստացել, հարթակից դուրս են եղել, եկել եմ Գորիսի Սոցապին եմ մոտեցել, փորձում են այդ հարցը լուծել»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների և դրան հետևած վայրագությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր Լուիզա Առուստամյանը Հայաստանում, արդեն մի քանի ամիս է՝ բախվում է սոցիալական տարբեր խնդիրների. խնամքին ունի 6 երեխա, բայց չունի տուն և աշխատանք։
«Դժվար է պահել 8 հոգանոց ընտանիք, երբ բնակարանի, կոմունալների համար պետք է վճարես, երեխաներին ուղարկես դպրոց, երեխաներիցս 5-ը դպրոցական են, կերակրես, այն դեպքում, երբ աշխատանք չկա»։
«Ինքս այս պահին չեմ աշխատում, պետությունը որոշակի գումար է հատկացնում, կարողանում եմ այդ գումարով ծայրը ծայրին հասցնել։ Ֆինանսական խնդիրների պատճառով առանձին բնակարան չեմ կարողանում վարձել, մեզ հարմար տուն չենք գտնում, որը մեր գրպանին համապատասխան կլինի։
«Եթե վաղն էլ վերադարձի պայմաններ ստեղծեն, մեծ սիրով կվերադառնայի Արցախ՝ հայկական Արցախ, նորից տուն կստեղծեի, նորից կաշխատեի ու իմ հողում կապրեի։ Հավատացեք, Արցախում թողել եմ շատ մեծ հոգևոր արժեքներ, մեր սրբությունները, մեր շիրիմները։ Ծնողիս գերեզմանն Արցախում է, ինչպե՞ս կարող եմ չցանկանամ վերադառնալ Արցախ, դա հիմա բոլորիս մեծ ցանկությունն է»,- եզրափակեց Զարուհի Նարիմանյանը։
Մեր բռնի տեղահանվելուց հետո, արցախցիները գնում էին ԴՆԹ հանձնելու, որպեսզի պայթյունից զոհված իրենց հարազատներին գտնեին։ Ինքս չէի կարողանում գնալ, քանի որ ուժ չունեի, հետո Դատախազությունից զանգահարեցին, գնացի հանձնեցի՝ նոյեմբերի 2-ին հանձնեցի, 6-ին հատատվեց հայրիկիս զոհվելը, նա 63 տարեկան էր…
«Որդիս՝ իր կյանքը, ամուսինս էլ՝ իր առողջությունն է տվել Արցախի համար, ես ինչպե՞ս կարող եմ այդպես հեշտ թողնել Արցախը։ Ես Ստեփանակերտում, որպես զոհված հերոսի մայր, տուն էի ստացել, չէի էլ մտածում դուրս գալու մասին, բայց դա էլ կորցրեցինք, մի տարի հազիվ ապրեցինք։
«Հիմա ծայրը ծայրին հասցնում եմ, բայց հաջորդ ամիս, օրինակ, չգիտեմ՝ որտեղից պետք է տան վարձը տամ, երեխաներիս համար հաց գնեմ։ Արցախում ամուսինս ստանում էր 49.000 հաշմանդամության թոշակ, այստեղ ստանում է մոտ 37.000 դրամ, որը տալիս ենք իր դեղերին։ Երեխաներս նպաստ չեն ստանում, իսկ Արցախում ստանում էինք, տարբեր փաստաթղթեր եմ հավաքել, ներկայացրել եմ, ասում են՝ չի հասնում։
Արցախից բռնի տեղահանված 38-ամյա Հերմինե Հայրապետյանը բազմազավակ մայր է, ունի 10 երեխա և խնամում է հաշմանդամություն ունեցող եղբորը։ Հայրապետյանների ընտանիքն ունի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած հագուստից մինչև սնունդ։
«ՀՀ կառավարությունն իբրև օգնություն է տալիս արցախցիներին, բայց այնքան է ուշացնում, որ բանը բանից անցնում է։ Հիմա ասում են՝ փոխանցումն արել են Կապանի «Կոնվերս» բանկին, ես Գորիսից ինչպե՞ս պետք է հասնեմ Կապան, որ այդ 50 հազար դրամը ստանամ։ Նախորդ ամիս գնացի, ուշացումով ստացա, զգուշացրեցի, որ ես չեմ կարող Գորիսից հասնեմ Կապան, ավելի լավ է՝ փոխանցումն անեն Գորիսի որևէ այլ բանկ, բայց ապարդյուն։ Ես Կապան չեմ կարող գնալ, թող այդ գումարն էլ պահեն իրենց»,- նշեց Ստեփան Բաղդասարյանը։
«Ես օր էի վերցրել Արաբկիրի անձնագրայինում, գնացի, ինձ ասացին, որ ես փախստականի կարգավիճակ չեմ կարող ստանալ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ դու ՀՀ քաղաքացի ես, մինչդեռ իմ անձնագիրը Արցախի Հանրապետության անձնագիր է, միայն ծննդյանս վկայականն է Հայաստանի։ Ես ծնվել եմ Հայաստանում, 7 տարեկանից տեղափոխել եմ Արցախ, անձնագիրս այնտեղ եմ ստացել։ Անձնագիրս տվեցի անձնագրայինի աշխատողին, նայեց, ասում է՝ չէ, դուք ՀՀ քաղաքացի եք, քանի որ ձեր ծննդյան վկայականն այստեղ եք ստացել»։
Արցախից բռնի տեղահանված 39-ամյա Լյուդմիլան 6 երեխաների մայր է, ամուսնու և երեխաների հետ այսօր վարձով բնակվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում։
168.am-ի հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի քրեական պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ ՀՀ կառավարությունը 100 հազարից ավելի մարդու անհասկանալի որոշումներով զրկել է քաղաքացիությունից։ Մինչդեռ արցախահայերը մտածել են, որ քաղաքացիություն ունեն, այժմ էլ են նույնը պնդում, սակայն պետական բոլոր գերատեսչություններն այսուհետև առաջնորդվելու են այդ կանխավարկածով, որ այդ մարդիկ քաղաքացիություն չունեն։
«Ամուսինս նախկին զինվորական է, այստեղ իր մասնագիտությամբ չի կարող աշխատել, ընդունվել է այլ աշխատանքի։ Ես օտար լեզուների մասնագետ եմ, եթե լինեն ցանկացողներ, որոնք կգան տուն՝ անգլերեն պարապելու, պատրաստ եմ նրանց հետ պարապել։ Հիմա Հայաստանում աշխատանք գտնելը շատ դժվար է»,- եզրափակեց Շուշան Եգանյանը։
«Ինչ ունեինք, թողեցինք Մարտունիում, երեխաներիս իրենց վրայի շորերով հանել եմ քաղաքից, ամեն մեկին էլ մի շոր եմ վերցրել, որ ճանապարհին եթե մրսեն՝ հագնեն, ու վերջ։ Հասցրել եմ նաև մեր փաստաթղթերը վերցնել։ Ամեն ինչ ունեինք Մարտունիում, մենք աշխատում, հանգիստ, երջանիկ ապրում էինք։
«Այդ որ ցույց են տալիս զենք ու զինամթերք, դա 1-2 օրվա պաշար էր, հա, տանկն ունեինք, բայց եթե «սնարյադ» չլիներ, տանկն ինչո՞վ պետք է կրակեր։ Այդ մարդիկ չեն հասկանում, միայն խոսում են, թե զենքեր են թողել, հա, զենքեր են թողել։ Մեզ մոտ նույնիսկ արդեն «պատրոնն» էր վերջանում, Քյոխին էին խնդրում, մեզ «պատրոն» էր հասցնում, հալալ է իրեն՝ հասցնում էր, տարբեր ուղղություններով էր աշխատում»,- հավելեց Օնիկ Բալասանյանը։
«Այդ մարդկանց մեծ մասն ուներ սոցիալական աջակցության խնդիր, ինչպես նաև՝ հատուկ պարագաների, օրինակ, հաշմանդամության սայլակի։ Կարողացանք 200 ընտանիքի օգնել, մեծամասամբ տրամադրել ենք սննդի և հիգիենայի փաթեթներ, ձմեռային վերմակներ և անկողնային այլ պարագաներ, տաք հագուստ, դեղեր, սայլակ։ Որոշ դեպքերում, երբ մարդկանց ուղիղ հնարավոր չէր օգնել, քանի որ մարզում էին ապրում և չէին կարող գալ, մենք ուղղակի նրանց ֆինանսական աջակցություն ենք տրամադրել»,- նշեց Արմեն Ալավերդյանը։
«Իրավիճակը շատ վտանգավոր էր, համատարած բոլորը դուրս էին գալիս։ Մեր համայնքում վերջին օրերին քիչ մարդ էր մնացել։ Մի քանի հոգով բոլորին հանեցինք, վերջում մենք էլ դուրս եկանք, մնայինք՝ ի՞նչ անեինք, որ մարդ չէր մնացել։ Թուրքն արդեն մոտեցել էր մեր տներին, նրանց մի մասն էլ Ճարտար էր մտել։ Հիմա, երբ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն ստիպել, որ արցախահայերը դուրս գան՝ ստում են, Ճարտար մտած թուրքերն ասում էին՝ ձեզ ոչինչ չենք անի, դուրս եկեք, գնացեք, ավելին՝ շահագրգռված էին, ասում էին՝ եթե բենզին չունեք, մենք կտանք, թողեք-գնացեք»,- նշեց Վլադիկ Հովհաննիսյանը։
«Պետք է հասկանանք, թե ինչու են նման հայտարություններ արվում և, վերջիվերջո, ինչու են որոշ պետություններ հայտարարում, որ Թուրքիան կարող է դառնալ անկողմնակալ միջնորդ երկիր։ Այս ամենի մեղավորների շարքում կարելի է դասել Հայաստանի իշխանություններին»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։
«Բոլորս էլ հասկանում ենք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որ նա իշխանությունից կհեռանա այնպես, ինչպես եկել է, ուրիշ ձև չի լինելու, դա չի լինելու այլ քաղաքական մեթոդներով՝ բացառվում է», – Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ներկաների պահանջներին՝ երկրում իրավիճակը փոխելու համար պետք է իշխանափոխություն։
«Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունենք 20 հազար արցախահայեր, որոնք Հայաստանից հետ չեն գնացել Արցախ։ Մինչև այսօր նրանց մեծ մասը չունի բնակարան։ Հետևաբար՝ այս օրինակն ունենալով՝ առաջարկեցի հետևյալը՝ եթե ամեն տարի ՀՀ-ն Արցախ է ուղարկել կոնկրետ դրամական միջոցներ, պետք է համարենք, որ մենք շարունակում ենք օգնել արցախահայությանն այդ միջոցներով, սակայն այդ միջոցները տրամադրվեն արցախահայության բնակարանային հարցերը լուծելու համար։
«Գնացել եմ իմ վարորդական իրավունքը փոխելու, ինձ ասում են՝ Հադրութում ես հաշվառված, պետք է հանվի։ Հարցնում եմ, ինչո՞ւ պետք է հանվի, ձեր տված վկայականն է, Արցախում վարորդական իրավունք չեն տվել, իմ վարորդական իրավունքի վրա գրված է՝ ՀՀ ոստիկանություն։ Տեսեք՝ ինձ ինչ է ասում աշխատակիցը, ով փոխգնդապետ էր, ասում է՝ վաղն էլ կարող է մի ադրբեջանցի գա ու ինձանից վարորդական իրավունք պահանջի, ես չդիմացա ու պատասխանեցի՝ դե ուրեմն՝ Կառավարությունում նստած բոլոր պաշտոնյաները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասաց Լևոն Հայրյանը։
«Պուտինն ասում է, որ՝ իմ հայրենիքը սրով կպահեմ, Նիկոլն ասում է՝ բա այս սարը մեզ պե՞տք է։ Մեկը՝ ես, ինձ Հայաստանում էլ անվտանգ չեմ զգում, հիմա եթե Ադրբեջանն 8 գյուղերն ուզում է ու ասում՝ եթե չտաս, ապա ուժով եմ վերցնելու՝ անվտա՞նգ ենք։ Այսքանը տեսած, մեկը դուք լինեք՝ կարո՞ղ եք վստահել՝ չեք կարող»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
«Բլոկադայի պայմաններում ձմռան էինք պատրաստվում, ոչ մի ձևով չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի, կամ դուրս կգանք, ոչ մեկի մտքով չի անցել»։
«Մինչև սեպտեմբերի 19-ը որևէ մեկը չէր սպասում, որ նման դեպք կարող է տեղի ունենալ, ոչ մեկը։ 9 ամիս շրջափակման մեջ էինք, առօրյա մեր կյանքով ապրում էինք, այգում աշխատում, հայթայթում ինչ պետք էր, նման բան չէինք սպասում։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։20-ին ամեն ինչ սկսվեց, մենք սկզբում վազեցինք դպրոց, աշակերտները հավաքվել էին նկուղում։
«Սեպտեմբերի 19-ին մեծ մասշտաբով պատերազմ սկսվեց։ Մարտունի քաղաքը, ինչպես միշտ, դիմադրում էր այնպես, ինչպես պետք էր, մինչև վերջ կանգուն մնաց։ Իհարկե, մեծ զոհերի գնով, բայց դիրքերը պահվեցին, որևէ մեկը հետքայլ չէր անում։
Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ-ում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքի ձեռքբերման և այլ իրավական գործարքներ։ Սա նշանակում է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները միայն ՀՀ-ում հաշվառվելուց հետո կարող են հանձնել վարորդական իրավունքի թեստ: