Արցախցիները եկել են, վախենում են ձայն հանեն. մի հատ բողոք տեսե՞լ եք. Հրանտ Բագրատյան

«Բոլորս էլ հասկանում ենք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որ նա իշխանությունից կհեռանա այնպես, ինչպես եկել է, ուրիշ ձև չի լինելու, դա չի լինելու այլ քաղաքական մեթոդներով՝ բացառվում է», – Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ներկաների պահանջներին՝ երկրում իրավիճակը փոխելու համար պետք է իշխանափոխություն։

Ըստ Հրանտ Բագրատյանի, ամեն ինչի էլ պատրաստ են հանուն երկրի, անձամբ կարող է և՛ վարչապետ աշխատել, և ՛պահակ, ամբիցիաներ չունի։

«Իրերի բերումով վարչապետության ամենամեծ փորձը կուտակված է ինձ մոտ։ Որպես գործող վարչապետ և ընդդիմադիր գործիչ, և՛ որպես առաջին պատերազմի հաղթանակ կերտած մարդկանցից մեկը։ Իմ վարչապետության օրոք՝ 1992 թվականից, մենք լրիվ շուռ տվեցինք բանակի կազմակերպումը։ Մեր ժամանակ բանակը 65 հազար էր, քանի որ 1995 թվականների մասին եմ խոսում, գաղտնիք չէ, ներքին գործերը 11 հազար էր, որից 9 հազարը կարող էր կռվի կանգնել, 1200 հոգի էլ ունեինք ԱԱԾ-ում, չհաշված սահմանապահ զորքերը։ Այսինքն՝ Հայաստանն ուներ 75 հազար զինվոր։ Հիմա սրանք բանակում վերացրել են կրտսեր սպայական անձնակազմը»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը դարձնում է ընդդիմության թշնամի, քանի որ մշտապես նրանց հորդորում են քաղաքականությանը չխառվել, բայց իրականում հանում են ընդդիմության դեմ, ասում են, թե «նրանց նախկինները ծախել են»։

Կարդացեք նաև

«Ավելին՝ Բաքվի բանտերից «քսիվ» է գալիս, թե այդտեղ խելոք մնացեք։ Էհ, Նիկոլը դրա վարպետն է, տանում է 5 հազար հոգի զոհում է, հետո ծնողներին փող է տալիս, ծնողներն էլ նրան ասում են՝ «վայ ես քո ցավը տանեմ»։ Իհարկե, կան ազնվաբարո մարդիկ։

Արցախցիներին ասում եմ՝ եկել եք, բարով եք եկել, ուժերս պիտի միացնենք, Հայաստանը պաշտպանենք, գուցե նաև Արցախը հետ բերենք, բայց այսպես Հայաստանն էլ Արցախ կդառնա։ Ես մի կողմ եմ թողնում Նիկոլին, սա հենց իր ուզածն  է։

Այսօր մեզ լայաղ չեն անում ասեն, թե մեր ԳՇ պետ Էդիկ Ասրյանը քանի կմ է պաշտպանում, հասարակ հարց եմ տալիս, նա այդ թիվը գիտի՞»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս